Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Շատ մեծ վախ ունեմ, որ տարբեր խաղացողներ կփորձեն խաղի մեջ մտնել. Աշոտ Գրիգորյան

«Հայաստանում լարվածությունը հասել էր գագաթնակետին, ես դեռ ամիսներ առաջ էի ասում, որ Սերժի օրերը հաշված են, որ ռեժիմը պետք է փոխվի։ Հիմա առաջին քայլը կատարվեց, և ամբողջ հայությունը տոնեց նրանից ազատվելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ շեշտելով, որ դեռ պետք է մի քանի քայլ կատարել։

Մեր զրուցակցի խոսքով՝ անհրաժեշտ է կոտրել ՀՀԿ-ի մեջքը. «Եվ երրորդ ամենակարևոր քայլը՝ իսկ ի՞նչ ենք անելու հետո։ Չէ՞ որ մենք պետք է կարողանանք ներդրումներ կազմակերպել, դատարկված բյուջեն լցնել, արտադրությունները վերականգնել։ Մեր տեսակետն այն է, որ եթե այս վերջին մասը բարձր մակարդակի վրա չիրականացվի, շատ քիչ բան կփոխվի։ Բայց կոնկրետ իմ հոլդինգը, մեր ֆորումը պատրաստ է անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր բյուջե գումարներ լցվեն: Մենք ունենք ուղիները, մենք գիտենք՝ ինչպես արագ վերականգնել քիմիական արդյունաբերությունը, որը Հայաստանի պարծանքն է եղել, սկսելու ենք «Նաիրիտ»-ից։ Մենք ունենք ռազմական արդյունաբերություն զարգացնելու հիանալի առաջարկներ և հենց այդ առաջարկներով Սլովակիայի արտգործնախարարի հետ հիմա տարբեր երկրներ ենք գնում կառավարական ինքնաթիռով։ Բայց իմ կարևոր նպատակը Հայաստանում արդյունաբերությունը զարգացնելն է»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։

Գրիգորյանը շարունակում է. «Եթե կգնան, Աստված չանի, տարբեր ուժերի բախումներ, եթե նոր իշխանությունները չհասկանան արդյունաբերության արագ վերականգնման անհրաժեշտությունը, ունենան այլ նպատակներ, դա շատ ցավալի ավարտ կունենա, ոչինչ չենք շահի։ Ցավոք, հեղափոխությունն ինչ-որ ժամանակ բերում է տնտեսական աճի զրոյացման, բայց քանի որ մենք ունեցել ենք 90-ականների փորձը և գիտենք՝ ինչ է նշանակում իշխանությունը տալ ոչ արհեստավարժներին և կառավարության կազմում ընդգրկել պատահական մարդկանց, դա լավ չի լինի։ Մենք ունենք այդ փորձը և կարող ենք խուսափել դրանից։ Ով էլ լինի ապագա իշխանությունը, մենք՝ Եվրոպայի հայերս, մասնակցելու ենք նոր իշխանությունների ձևավորմանն ու նոր Հայաստանի կերտմանը։ Ես պատրաստվում եմ իմ հոլդինգը վերցնել ու նորից գալ Հայաստան, պատրաստվում ենք մասնակցել Հայաստանի նոր ապագայի կերտմանը։ Հիմա մեր ոտքը կախ ենք գցում, որպեսզի տեսնենք, թե վերջիվերջո որ ուժն է հաղթելու Հայաստանում, որպեսզի նրա մեջքին կանգնենք»։

Մեր զրուցակիցը հավելում է. «Շատ մեծ վախ ունեմ, որ իշխանությունը կարող է դեռ չհանձնվել, շատ մեծ վախ կա, որ տարբեր խաղացողներ են խաղի մեջ մտնելու։ Մտահոգություն ունեմ, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի հետաքրքրությունները կարող են մեծանալ, ու շատ մեծ բախումներ լինեն։ Ես բացարձակ համոզված չեմ, որ ամեն ինչ ավարտված է։ Ամեն ինչ ավարտին մոտ է, բայց ավարտված չէ։ Պետք է զգույշ լինենք, որ չօգտագործեն մեր ազգի ոգևորությունը, էյֆորիայի մեջ ընկած հեղափոխական ուղու վրա հայտնված երիտասարդների միամտությունը, ու նոր փորձանք չբերենք մեր գլխին։ Պետք է հետևենք ու հասկանանք, թե ինչ ուժեր են կանգնած հրապարակում կանգնած ուժերի մեջքին»։

Կա՞ն արդյոք նման ուժեր՝ հարցին ի պատասխան Աշոտ Գրիգորյանն ասաց. «Ոչ թե կարծում եմ, այլ գիտեմ, կա ինֆորմացիա, բայց ես դրա մասին առայժմ չեմ բարձրաձայնի։ Մենք շատ մեծ տեղեկատվություն ունենք, գիտենք՝ ինչ է կատարվում, գիտենք՝ որ խմբավորման մեջքին ինչ է կանգնած՝ և՛ Կարեն Կարապետյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա ջարդել ՀՀԿ իշխանության վերջին փշուրները, բայց անպայման պետք է կարողանա աշխատել այն հայրենասեր ուժերի հետ, որոնք կարող են ինչ-որ բան տալ հայրենիքին։ Նիկոլ Փաշինյանը պետք է զգույշ լինի դաշտում հայտնված ու ամեն վայրկյան իրենց գույնը փոխող ուժերի հետ համագործակցելուց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում