Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2001 թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչական գործողության հետեւանքով կործանվեցին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:

-           1922 թ. սեպտեմբերի 11-ին Երեւանում վավերացվեց Կարսի պայմանագիրը:

-           1988 թ. սեպտեմբերի 11-ին էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:

-           1875 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Ինտրան՝ հայ բանաստեղծ, գրող, նկարիչ եւ ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ (մահ.՝ 1921 թ.):

-           1971 թ. սեպտեմբերի 11-ին մահացել է Նիկիտա Խրուշչովը` ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (ծնվ.` 1894 թ.):

-           1965 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Բաշար ալ-Ասադը` Սիրիայի 10-րդ եւ ներկայիս նախագահը:

-           1918 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Մխիթար Ջրբաշյանը` հայ մաթեմատիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են՝ ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն եւ հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում։

-           1923 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է  Լեւոն Մատինյանը՝ հայ խորհրդային նյարդաֆիզիոլոգ:

-           1926 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է  Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը՝ հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ 1951 թվականից։

-           1930 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Հրայր Հովնանյանը՝ հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար։ 1951 թ. գաղթել է ԱՄՆ, բնակվել Նյու Ջերսիում։ Ավարտել է Վիլլանովայի համալսարանը (1956)։ Նույն համալսարանի առեւտրական գիտությունների պատվավոր դոկտոր (1985)։ Գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն եւ Ժիրայր Հովնանյանների եղբայրն է։

-           1937 թ. սեպտեմբերի 11-ին ծնվել է Իոսիֆ Կոբզոնը՝ ռուս երգիչ:

 

Հիշարժան փաստեր

-           «Թռչնի կաթը» համարվում էր Խորհրդային Միության առաջին կոնֆետներից: Առաջ այն եղել է տորթ: «Թռչնի կաթի» գլխավոր բաղադրությունը դոնդողն էր, որը պատրաստում էին ծովային ջրիմուռներից:

-           Ամենատարօրինակ կոնֆետները աշխարհում ֆինական կոնֆետներն են, որոնք լինում են քաղցր, կծու, աղի, նաեւ ձեթի համերով:

-           «Չուպա-չուպս» կոչվում է տիեզերագնաց կոնֆետ: 1995-ին ռուս տիեզերագնացները Երկրից ստացան այդ կոնֆետներից: Այդ ժամանակից որոշեցին, որ «Չուպա-չուպսը» ամենաանվտանգ կոնֆետն է աշխարհում:

-           Ամենամեծ կոնֆետ անունը կրում է «Խագի-Բոյ» արջուկը: Նրա բարձրությունը 1.68 մետր է, իսկ քաշը՝ 633 կգ: Արջուկը արտադրվել է «Gummi Bear» ընկերության կողմից:

-           Կոնֆետի ամենամեծ տուփը ունեցել է 2.5 մետր երկարություն, իսկ լայնությունը՝ 1.5 մետր: Այդ տուփում տեղավորվում էր 800 կգ շոկոլադե կոնֆետ:

-           Ամենահայտնի կոնֆետները ստեղծվել են 1663 թ. Ֆրանսիայից Գերմանիա ուղղարկելու համար: Դրանք կոչվում էին Պռալինե: Պռալինե տեսակի կոնֆետները հիմա հայտնի են Գերմանիայում եւ Շվեյցարիայում:

-           19-րդ դարի սկզբներին ռուս բարոնուհիները թաքցնում էին կոնֆետները իրենց պայուսակներում: Պատճառն այն էր որ Ռուսաստանում չկար կոնֆետի արտադրամաս, եւ ռուս մեծահարուստները ընթրիքների ժամանակ իրենք էին պատրաստում կոնֆետներ, իսկ պատրաստման եղանակը պահվում էր թաքուն:

-           Գերմանացի հոգեբանների կարծիքով, ամենառոմանտիկ կոնֆետները համարվում էին ելակի միջուկով կոնֆետները: Ի դեպ, ուժեղ մարդիկ սիրում են բալի միջուկով կոնֆետներ, իսկ ամաչկոտները՝ ընկույզի միջուկով:

-           16-րդ դարում Եվրոպայում շոկոլադին վերագրվում էին կախարդական եւ բժշկական հատկություններ: Բայց չկատարվեց ոչ մի հրաշք, եւ դրանից հետո շոկոլադը համարվեց չարիքի աղբյուր:

-           Առաջին կոնֆետը ի հայտ է եկել Եգիպտոսում, որը պատրաստում էին կաշտանից եւ մեղրից: Արեւելքում շաքարի բացակայության պատճառով կոնֆետ պատրաստում էին նշից եւ թզից:

-           Առաջին կոնֆետների պատրաստման համար հին եգիպտացիներն օգտագործել են խուրմա եւ մեղր, հին հռոմեացիները՝ ընկույզ եւ մեղր, արաբները՝ նուշ եւ թուզ, ռուսները՝ կաթ, մեղր եւ թխկու հյութ: Այդ ժամանակներում դեռեւս շաքարավազ չէր արտադրվում:

-           1999 թ. Իտալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր Էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։ Իսկ Սբ Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին  Ջոկոնդային:

-           2010 թ. սեպտեմբերին «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ունեցող հայկական շոկոլադե հսկան սահմանեց համաշխարհային ռեկորդ եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]