Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Արմատուրաներով» զինված երեք երիտասարդներ ավազակային հարձակում են գործել «Ֆլեշ» բենզակայանի վրա ու ջարդել աշխատողի գլուխը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ և Նորայր Մանուկյանների ու Աղասի Չախոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ:

21-ամյա Նարեկ և 26-ամյա Նորայր Մանուկյանները եղբայրներ են, 21-ամյա Աղասին նրանց ընկերն է:

Երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում նախանական համաձայնությամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր եղբայր Նորայրի և ընկերոջ՝ Աղասիի հետ՝ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:

Հանցավոր արարքը կատարելու նպատակով նրանք վաղօրոք ձեռք են բերել ձեռնոցներ, գլխարկներ, գլխանոցով բաճկոններ, ինչպես նաև Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող դպրոցներից մեկի մոտից վերցրել են երկաթե ձողեր՝ «արմատուրաներ»:

Հարձակումը մտադրվել են կատարել վաղ առավոտյան Սեբաստիայի փողոցի 37/2 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի վրա՝ նախապես պարզելով, որ գիշերային ժամերին այնտեղ մեկ աշխատող է լինում:

Որպես հարձակման օր՝ ընտրվել է 2018 թվականի ապրիլի 1-ը, որն այդ տարի ոչ միայն կատակասերների տոնն էր, այլև՝ Սուրբ Զատիկի օրը:

Հարձակումը կատարելու նպատակով վերոհիշյալ եռյակը, ըստ քրեական գործի նյութերի՝ պատահական տաքսիով Ավան վարչական շրջանում գտնվող «Աղի հանք» կոչվող տարածքից 2018 թվականի ապրիլի լույս 1-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ:

Այնտեղից նրանք ոտքով իջել են Արմին Վեգների փողոցով, ապա բակերով գնացել են մինչև Ոսկանյան փողոցում գտնվող զրուցարան: Զրուցարանում քողարկվել են հատուկ հանդերձանքով՝ հագել են գլխանոցներով բաճկոններ, ձեռնոցներ, գլխարկներ, հագուստի թևքերի մեջ քողարկել են երկաթե «արմատուրաները» ու ոտքով շարունակել են ճանապարհը: Դուրս են եկել Սեբաստիայի փողոցի 37/2 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ: Առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում կատարվել է ավազակային հարձակումը:

«Ֆլեշ» բենզակայանի աշխատող Գիսակ Գ.-ի ուշադրությունը շեղելու նպատակով Նարեկ Մանուկյանը մոտեցել է նրան՝ իբր մեկ լիտրանոց պլաստմասսայից շշով բենզին գնելու:

Աշխատողը, ոչինչ չկասկածելով, շշի մեջ բենզին է լցրել, Նարեկը նրան է մեկնել հազար դրամանոց թղթադրամը: Աշխատողը ձեռքը գրպանն է տարել, որ մանրը վերադարձնի, այդ պահին հետևից աննկատ նրան մոտեցած Աղասի Չախոյանն ու Նորայր Մանուկյանն իրենց ձեռքին եղած մետաղե ձողերով հարվածներ են հասցրել Գիսակ Գ.-ի գլխին ու մեջքին:

Ինչպես առաջին ատյանի դատարանում հայտնել է տուժող Գիսակ Գ.-ն՝ այդ հարվածներից հետո ինքն ընկել ու ոչինչ այլևս չի հիշում: Նա առաջին ատյանի դատարանի դահլիճում մատնացույց է արել Նարեկ Մանուկյանին՝ նշելով, որ իր կարծիքով՝ այդ տղան էր իրենից շշով բենզին գնողը:

Մյուս երկուսին ինքը չէր հասցրել տեսնել:

Երբ Գիսակ Գ.-ն վայր է ընկել, ըստ քրեական գործի նյութերի, նրան մետաղե ձողով հարված է հասցրել նաև Նարեկ Մանուկյանը: Նորայր Մանուկյանն այդ ընթացքում մտել է բենզակայանի շինություն, իսկ Նարեկն ու Աղասին ստուգել են գիտակցությունը կորցրած Գիսակի հագուստի գրպանները և հափշտակել են նրա գրպաններում եղած գումարը:

Բենզակայանի աշխատողների սենյակից հափշտակել են բենզինի չեկեր, ինչպես նաև Գիսակ Գ.-ին պատկանող «Ալկատել» մոդելի սմարտֆոնը:

Ինչքան էլ որ հարձակվողները ջանքեր էին գործադրել՝ քողարկվելու համար, նրանց հարձակման ամբողջ ընթացքը տեսագրվել էր բենզակայանի տեսանկարահանող սարքով: Տեսագրված նյութը, որպես իրեղեն ապացույց, կցված է քրեական գործին…

Ըստ մեղադրանքի՝ ավազակային հարձակմամբ տիրանալով «Բլեք նեֆտ» ՍՊԸ 131 հազար 600 դրամին, ինչպես նաև տուժող աշխատողի 18 հազար դրամ արժողության բջջային հեռախոսին՝ երեք հարձակվողները փախել-գնացել են Ոսկանյան փողոցի՝ արդեն հիշատակված զրուցարան, որտեղ փոխել են հագուստները, հարձակման պահին իրենց հագին եղած հագուստները լցրել են պայուսակի մեջ: Ապա նրանք ոտքով փախել են դեպի Նոյ թաղամաս: Ճանապարհին հոսող առվի մերձակայքում նետել են հանցագործության գործիք հանդիսացած երկաթե «արմատուրաները», աղբամաններից մեկի մեջ են գցել հարձակման պահին իրենց կրած ձեռնոցները, ինչպես նաև հագուստով լցված պայուսակը:

Նոյ թաղամասով նրանք դուրս են եկել Լենինգրադյան փողոց, այդտեղից պատահական տաքսիով մեկնել են Ավան վարչական շրջան:

«Ալկատել» հեռախոսը եղբայրները տվել են Աղասի Չախոյանին, վերջինս այն թաքցրել է Նորքի 2-րդ զանգվածի շենքերից մեկի մուտքում տեղադրված պահարանի մեջ: Մի քանի օր անց նա այդ հեռախոսի տեղը անձամբ մատնացույց է արել ոստիկաններին: Հեռախոսն առգրավվել է:

Ավազակային հարձակման ենթարկված Գիսակ Գ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Գիսակ Գ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ծոծրակոսկրի բեկորային կոտրվածքներ, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, այլ վնասվածքներ:

Տուժող Գիսակ Գ.-ն դատարանում հայտնել է, որ հիվանդանոցում գլխին կարեր են դրել, փրկել են իր կյանքը: Երբ գտնվել է հիվանդանոցում՝ նրան այցելել է Աղասի Չախոյանի հարազատներից մեկը ու 1000 դոլար է տվել: Այդ գումարը տուժողը ծախսել է անձնական կարիքների համար:

Տուժողն ասել է, թե երեք ամբաստանյալներից էլ պարտք ու պահանջ և բողոք չունի, իսկ նրանց մեղավոր ճանաչելու դեպքում խնդրել է մեղմ պատիժ նշանակել:

Ավազակային հարձակումը բացահայտվել է օպերատիվ կերպով:

Ապրիլի 4-ին երեքն էլ ձերբակալվել են: Նրանց մասնակցությամբ կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ նրանք հերթով ցույց են տվել այն երթուղին, որով անցել են իրենց հարձակման թիրախին՝ Սեբաստիա փողոցում գործող «Ֆլեշ» բենզակայանին հասնելու համար:

Երեքի մասնակցությամբ քննիչը զննել է բենզակայանի տեսանկարահանող սարքի տեսագրած նյութը, նրանք հատ-հատ ասել են, թե ով՝ ինչ գործողություն է կատարել…

Ըստ Աղասի Չախոյանի նախաքննական ցուցմունքի՝ Մանուկյան եղբայրներն են առաջարկել բենզակայանից հափշտակություն կատարել՝ ասելով, թե «բենզալցակայանից գողությունը լինող բան է»: Ինքն ու Նարեկը նախապես գնացել, հեռախոսով տեսանկարահանել են բենզալցակայանի տարածքը, աշխատողին: Որոշել են, որ «երկաթի նման ծանր բան ճարեն, որպեսզի հարվածեն աշխատողի գլխին»:

Նարեկ Մանուկյանը հայտնել է, թե բանկում ուներ 30 հազար դրամ պարտք, նաև գրավադրել էր ոսկե զարդեր ու չէր կարողանում պարտքերը մարել, մտածել է՝ որտեղի՞ց կարող գումար հայթայթել, որ պարտքերը մարի: Տեսնելով, որ օրինական ճանապարհով չի կարողանում գումար վաստակել, որոշել է հանցավոր ճանապարհով դա անել…

Նորայր Մանուկյանը հայտնել է, թե աշխատանքի վայրում պարտքեր էր կուտակել, ապրիլի սկզբին դրանք պիտի փակեր…

Երեք ամբաստանյալները դատարանում իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են կատարածի համար, ներողություն են խնդրել տուժողից:

Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Աղասի Չախոյանն ու Նորայր Մանուկյանը դատապարտվել են 8-ական տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի ապրիլի 4-ից:

Դատարանը հաշվի է առել, որ Նարեկ Մանուկյանն ունի առողջական խնդիր, նրա նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը և մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ է նշանակել:

Նարեկ Մանուկյանը, մեղավոր ճանաչվելով նույն հոդվածով, ինչ՝ մյուս երկու ամբաստանյալները, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի ապրիլի 4-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել գործով մեղադրող դատախազն ու ամբաստանյալ Նորայր Մանուկյանի շահերի պաշտպանը:

Դատախազը պահանջել է Նարեկ Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը ճանաչել անթույլատրելի, նրան մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար ու նկատի ունենալով, որ ավազակային հարձակում կատարելու գաղափարը, իր իսկ նախաքննական խոստովանությամբ, պատկանել է իրեն, դատապարտել 9 տարի ազատազրկման:

Ամբաստանյալ Նորայր Մանուկյանի շահերի պաշտպանը խնդրել է դատավճիռը պատժի մասով փոփոխել իր պաշտպանյալի վերաբերյալ, նրա նկատմամբ, ինչպես՝ Նարեկի նկատմամբ է կիրառվել, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածն ու նշանակել մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում