Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույնիսկ Բրեժնևի ժամանակ այսպես չէր. Արկադի Վարդանյանի գործը տեղից չի շարժվում (տեսանյութ)

Քաղաքականություն
7fae36baf356d4566ccb63455bb64d09

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի պատժի  կրման տեսակի փոփոխման հարցը անընդհատ ձգձգվում է: 4 տարի առաջ  Արկադի Վարդանյանը  անազատության մեջ հայտնվել ընկերոջ հորը թունավորելու փորձի համար:   «Եթե պատժի կեսը կրում է,  ըստ օրենքի ,  չունի բացասական խնդիրներ, տուգանքի չի ենթարկվել, պատժախուց չեն տեղափոխել, կամ այլ խնդիրներ չունի, որոշում է կայացվում. ՔԿՀ ղեկավարությունը միջնորդություն է ներկայացնում ԱՆ ՔԿՎ համապատասխան հանձնաժողովին, որպեսզի կիսափակ ռեժիմը փոխարինվի կիսաբաց ռեժիմով»,- «Ա1+»-ին ասաց  Արկադի Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:  «Արմավիր»  ՔԿՀ-ի ներկայացրած  միջնորդությունը  ՔԿՎ համապատասխան  հանձնաժողովը   չի քննարկել. «Համապատասխան  հանձնաժողովից եւ վարչության պետի տեղակալից գրություն էին ստացել, որ փաստաթուղթը, միջնորդագիրը ներկայացվել է, թերի է, սխալ է ձեւակերպված, որեւէ պարզաբանում չկա, օրենքի հղում չկա, թե ինչու է դա  թերի»,- ավելացրեց պաշտպանը:   «Արմավիր» ՔԿՀ ներկայացուցիչը հետագայում պարզաբանել է, որ միջնորդագիրը  թերի չէ,  սակայն   ոչ մի փոփոխություն չի եղել:  Ուստի պաշտպանական կողմը դիմել է դատարան՝  համարելով, որ  գրությունն  անօրինական են մերժել,   եւ պաշտոնատար անձինք պետք է  հրավիրվեն  դատարան՝ բացատրություն տալու. «Տվյալ պաշտոնատար անձը գրություն է ուղարկում, որ առանց ինձ արեք դատը, ես չեմ գալիս դատարան: Իմ հիշողության մեջ նման մի դեպք է եղել Հայաստանում Բրեժնեւի ժամանակ , երբ դատավորը ծանուցագիր է ուղարկել վկային, եւ այդ վկան՝ պաշտոնատար անձը,  ասել էր ՝  խնդրում եմ,  առանց ինձ արեք դատը եւ դա մեծ աղմուկ հանեց: Սովետմիության ժամանակ վկային այնուամենայնիվ բերեցին դատարան»: Մերժելու որեւէ հիմք, ըստ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի,  չկար:  Իսկ երբ դիմել են  դատարան,   «Արմավիր» ՔԿՀ-ն  Արկադի Վարդանյանի անձնական  գործում ավելացրել են  մի փաստաթուղթ, ըստ որի՝ նրա  անձնական կյանքի անվտանգությանը սպառնալիք կա»: Եւ որեւէ ուղղիչ աշխատանքային հիմնարկում իրեն չեն կարող պահել: Որ ՔԿՀ էլ տանեն՝ իր անվտանգությանը խնդիր է»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:     Պաշտպանը համոզված  է՝ այսկերպ ցանկացել են իրենց անգործությունն արդարացնել: Իսկ  վերջին դատական նիստում դատավորը մասնակի բավարարել է հայցը, ՔԿՎ-ն պետք  է պատասխան տա՝ ինչու են  մերժել միջնորդությունը: Այս պահին էլ Արկադի Վարդանյանը առողջական  լուրջ  խնդիրներ ունի: «Եթե տեղափոխեին իրեն բնական է, ավելի լավ պայմաններում կապրեր, քան ներկայիս պայմաններն են: Այսինքն՝ կիսափակ ռեժիմից կտեղափոխեն կիսաբաց ռեժիմի , որը խցիկային ռեժիմ չէ: Սրտի հետ կապված խնդիր ունի, դիմում է գրել, որ բուժումը պատշաճ չեն կարողանում կազմակերպել եւ խնդրել է տեղափոխել այլ ՔԿՀ»,- նշեց պաշտպանը:   2013 թվականին  քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը  դատապարտվել է  10 տարվա ազատազրկման:   Կիրառված համաներման արդյունքում նրա պատժաչափը նվազել է՝ դառնալով 7 տարի 8 ամիս 25 օր: