Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Իրերն իրենց անունով կոչելու և «վիրահատելու» ժամանակը. ովքե՞ր են սեպ խրում Երևանի և Ստեփանակերտի միջև

Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին ընդունված հերթական որոշումը հերթական անգամ ալեկոծեց Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքը, ու այս գնահատականը ամենևին էլ չափազանցություն չէ։ Շաբաթ օրը՝ մայիսի 18-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, հրապարակելով իր որոշումը, հայտարարեց, որ փոխում է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Քոչարյանի կողմնակիցներն ու հարազատները, բնականաբար, գոհ էին դատարանի այս որոշումից և ուրախ։ Բայց կային նաև շատ քաղաքացիներ, ովքեր նույն դատարանի շենքի առջև մի քանի օր շարունակ բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով դատարանից Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալին պահել կալանքի տակ, ու այս որոշումը նրանց խիստ զայրացրեց։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Քոչարյանին կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումից հետո վիճակը կտրուկ սրվեց և թեժացավ։ Ազատության հրապարակում տհաճ միջադեպ գրանցվեց Քոչարյանի դեմ բողոքող ցուցարարների և Դաշնակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև։

 Իրերն իրենց անունով կոչելու և «վիրահատելու» ժամանակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ինչ-որ տեղ անսպասելի էր նույնիսկ Քոչարյանի կողմնակիցների համար, և դրա մասին ԶԼՄ-ների հետ զրույցում խոստովանեց նախկին նախագահի ավագ որդին։ Բայց ավելի անսպասելի էին հաջորդ օրը տեղի ունեցած իրադարձությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որն իր ոգով, ըստ էության, հակասում է նախկինում դատական իշխանության աշխատանքի վերաբերյալ գործադիր մարմնի արտահայտած դիրքորոշումներին։ Խոսքը դատական իշխանության, դատական մարմինների անկախությանը վերաբերող խնդրի մասին է։ Փաշինյանի հակառակորդները, հատկապես Քոչարյանի ճամբարի ներկայացուցիչները, պաշտպանական թիմը մինչ այս վերջին որոշումը պնդում էին, որ դատարանը անկախ չէ, «զանգերով» է գործում, գործադիր իշխանության, վարչապետի հրահանգներն է կատարում՝ կապված նույն Մարտի 1-ի գործի դատավարության հետ։ Իսկ Փաշինյանը, իր խոսնակը, կառավարության, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թե՛ հօգուտ Քոչարյանի ընդունված որոշումների դեպքում և թե՛ ի վնաս Քոչարյանի կայացված որոշումներից հետո հայտարարում էին, թե դատական համակարգը Հայաստանում անկախ է, և գործադիր մարմինը չի միջամտում նրա աշխատանքներին։ Շաբաթ օրվա որոշումից հետո էլ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից, և մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայություններն են։

Բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց՝ «վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»: Վարչապետը նշեց, որ հայտարարելու է Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը, և կոչ արեց ժողովրդին առավոտյան 08։30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Հեղափոխության աջակիցները հետևեցին Փաշինյանի կոչին՝ հաջորդ օրն առավոտյան փակեցին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, իսկ ինքը՝ վարչապետը, խոստացված ժամին հանդես եկավ ծրագրային ելույթով՝ հայտարարելով, որ եկել է դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Գիտակցելով այս իրողությունը՝ Փաշինյանը վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել է որևէ կերպ չմիջամտել դատական իշխանության գործերին, և ինչպես ինքն է խոստովանում՝ «հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան են Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չեն տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից»։

Նման բան, սակայն, ինչպես վարչապետն է արձանագրում, տեղի չունեցավ դատական համակարգի՝  ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը կառավարության ղեկավարը համարում է այլևս սպառված:

Դատական համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելը վարչապետը անհրաժեշտություն է համարում մի շարք պատճառներով՝ հաշվի առնելով այն, որ նախկին կոռուպցիոն համակարգի հետ դատական իշխանության հնարավոր կապերը կարող են խոչընդոտել, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացին և առհասարակ երկրում արդարադատության հաստատմանը։

«Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդիր է:

Բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:

 Հայաստանի և Արցախի միջև սեպ խրողները

Թե կոնկրետ ի՞նչ քայլեր կձեռնարկեն գործադիր և օրենսդիր իշխանությունները դատական համակարգը բարեփոխելու, կոռուպցիոն, ստվերային ազդեցությունից դուրս բերելու, անկախ, ժողովրդի իշխանությունը վայելող և լեգիտիմ դատական իշխանություններ ձևավորելու համար՝ կտեսնենք առաջիկա շաբաթներին և ամիսներին։ Սա առանձին քննարկման հարց է։ Բայց մեզ այս պարագայում ավելի շատ հետաքրքրում է դատական համակարգի ու Մարտի 1-ի գործի շուրջ զարգացումների ազդեցությունը քաղաքական իրադրության, ներքին կայունության ու երկրի անվտանգության վրա։ Այս հարցն էլ ավելի արդիական է դառնում, եթե հաշվի առնենք այն, որ այս գործընթացներին նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց աջակցող ուժերի թեթև ձեռքով որոշ չափով ներգրավվեցին Արցախի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, և առհասարակ Արցախի գործոնը շոշափվեց այս համատեքստում։

Հիշենք, որ մայիսի 16-ին Ռոբերտ Քոչարյանի համար դատարանին միջնորդություն ներկայացրեցին Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, երաշխավորելով իրենց ընկերոջ պատշաճ վարքագիծը ազատության մեջ։
Ահա այս միջնորդությունից հետո դատարանը, որի լեգիտիմությունը կասկածի տակ է, որը ակնհայտորեն չի վայելում ժողովրդի վստահությունը, և որի կողմից նույն Մարտի 1-ի գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու վերաբերյալ լուրջ կասկածներ ունի վարչապետը, որոշում է կայացնում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և նրան ազատ արձակել։ Իսկ Փաշինյանը երկու օր անց իր ելույթում ակնարկում է քոչարյանա-սարգսյանական վարչակարգի ու Արցախի քաղաքական վերնախավի կապի մասին ու նշում, որ որոշ ուժեր Հայաստանում և Արցախում շարունակում են շահարկել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ Հայաստանի ներկայիս կառավարությանը և անձամբ վարչապետին վարկաբեկելու նպատակով։

«Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»,- ասում է Փաշինյանը։

Այն, որ դատարանը փոխում է Քոչարյանի խափանման միջոցը Արցախի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունից հետո, և Փաշինյանը հաջորդ իսկ օրն անցնում է կտրուկ գործողությունների, արդյոք նշանակո՞ւմ է, որ դատարանը որոշում է կայացրել Փաշինյանի կողմից հիշատակված ուժերի ազդեցությամբ։ Դժվար է ասել։ Բայց այն, որ քոչարյանա-սարգսյանական նախկին վարչակարգին մաս կազմած ուժերը, դրանց հետ կապված քաղաքական, փորձագիտական, լրատվական շրջանակները փորձել և փորձում են շահարկել Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով, ու Քոչարյանը, Արցախի նախկին ու ներկա ղեկավարներին դատարան բերելով, պատրաստ է իրեն քրեական պատասխանատվությունից փրկելու համար նույնիսկ երկպառակություն մտցնել Հայաստանի ու Արցախի հայության միջև՝ դա թերևս ակնհայտ է։

Տեսական ռիսկեր կան, գործնականում քիչ հավանական է

Կա մեկ այլ կարևոր հանգամանք։ Ներքին ապակայունացումը և Երևանի ու Ստեփանակերտի տարաձայնությունների խորացումը կարող են մեծացնել Հայաստանի ու Արցախի անվտանգության ռիսկերը և առիթ տալ Ադրբեջանին մտածելու այդ անկայունությունից և երկպառակությունից օգտվելու մասին։ Սա այսօրվա ամենամեծ մտահոգություններից է։ Քաղաքագետներն ու ռազմական փորձագետները, սակայն, պատերազմի ռիսկերի ակնհայտ ավելացում առայժմ չեն տեսնում։

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեսականորեն, իհարկե, հակառակորդ երկրում քաղաքական անկայունության պահին հարձակվելու միտքը շատ գայթակղիչ է, բայց գործնականում դա այնքան էլ հեշտ չէ իրագործել, որովհետև ռազմական լայնածավալ հարձակումը լուրջ նախապատրաստություն է պահանջում, և դա հնարավոր չէ անել մի քանի օրում։

«Եթե քաղաքական ապակայունացումը տեղի է ունենում հակառակորդի համար անսպասելիորեն, ապա այդ դեպքում հակառակորդն ինքն է անակնկալի գալիս, որովհետև լուրջ հարձակողական գործողությունը պետք է երկար պատրաստել։ Դժվար թե Ադրբեջանը կարողանար կանխագուշակել, որ հենց այսօր Հայաստանում նման զարգացումներ կլինեն, և պետք է անհապաղ հարձակվել։ Ուստի ես չեմ կարծում, թե դա շատ հավանական է։ Իսկ հակառակորդի ռազմական նախապատրաստությունը դժվար է չնկատել։ Կրկնում եմ՝ դա երկար ժամանակ է պահանջում և չի կարող աննկատ լինել հետախուզական տարբեր ստորաբաժանումների համար»,- մեկնաբանեց Խրամչիխինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում