Մշակույթ 17:31 29/07/2019 Հայաստան

«Հետհեղափոխական պետական համակարգը պատրաստ չէ ներգրավելու ոլորտում ինստիտուցիոնալ նոր պատկերացումներ առաջարկող անձանց և խմբերին»

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Ռուբեն Արևշատյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրբաթ օրը հանձնեցի փաստաթղթերս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցելու համար։ Սակայն, հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, լրջագույն կասկածներ ունեմ, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են, ցանկալի թեկնածուն էլ՝ նախապատրաստված։

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահագն Վերմիշյանը, մեր առաջին իսկ հանդիպումից հասկանալի դարձավ, որ կոմիտեի նախագահը, իմ առաջարկած թանգարանի զարգացման քաղաքականությանը հակադրեց կոշտ թայֆայականությունը։ Առավել մանրամասն՝ իմանալով իմ ընկերական հարաբերությունները Սարհատ Պետրոսյանի հետ, որի հետ նա ի սկզբանե ուներ լարված հարաբերություններ, առաջարկեց ինձ ընտրել, թե որ կողմում եմ։ Ինչին ստացավ շատ կտրուկ պատասխան, որ ինձ նման հարցերով այլևս չդիմի։ Այդ միջադեպից 3 օր անց անսպասելիոն թանգարանում հայտնվեց ՊՈԱԿ-ի գործունեության ներքին աուդիտորական քննություն անցկացնող խումբ։ Աուդիտը ներառում էր 2017-2018 թվականները /հիշեցման կարգով նշեմ, որ ես, թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել եմ 2018 թ․ սեպտեմբերից, և հաշվետու ժամանակահատվածում պաշտոնավարել եմ ընդամենը 3 ամիս/։ Կոմիտեի նախագահը՝ լավատեղյակ լինելով, որ թանգարանն ունի բազմաթիվ ծրագրեր և պատրաստվում է մեծ միջազգային ցուցահանդեսի, աջակցության փոխարեն միտումնաբար 3 ամսվա ընթացքում պառալիզված պահեց թանգարանի աշխատակազմը, խափանեց ծրագրային ցուցահանդեսի ժամկետներն ու աշխատակազմի ներսում առաջացրեց լարված իրավիճակ, քանի որ աուդիտորական խումբը հաճախ իրեն պահում էր ոչ պատշաճ և աչքի էր ընկնում աշխատակիցների արժանապատվությունը վիրավորող ու նվաստացնող վերաբերմունքով։

Բայց դա դեռ ամենը չէ․ օրերս ստանում եմ աուդիտորական թիմի եզրակացության նախագիծը և պարզվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը աուդիտորական գնահատմամբ համարվում է բարձր ռիսկային, իսկ աուդիտորական խմբի կարծիքը տնօրենի պաշտոնակատարի մասին բացասական է։

Իմ կառավարչական հմտությունները գնահատվել են բացասական, և նրանց ձևակերպմամբ ես չունեմ բավարար փորձառություն և հմտություն ՊՈԱԿ-թանգարանի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։ Առնվազն զավեշտալի է, թե ինչպես է աուդիտորական թիմը գնահատել իմ աշխատանքը, երբ հաշվետու ժամանակահատվածում ես ընդամենը 3 ամիս եմ կառավարել։ Եվ այս ամենը կատարվում է տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթից բառացիորեն օրեր առաջ։

Անցած տարվա հուլիսին, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանը առաջարկեց ինձ ստանձնել ճարտարապետության թանգարանի տնօրինությունը, ես երկար մտածում էի այդ առաջարկն ընդունելու շուրջ, քանի որ 15 տարի աշխատել եմ որպես անկախ համադրող և հետազոտող, գործելով միջազգային ասպարեզում։ Հասկանում էի, որ գործունեությանս հետ կապված ունենալու եմ թե՛ ժամանակային, թե՛ ստեղծագործական ազատության, ինչպես նաև ֆնանսական առումով որոշ սահմանափակումներ։ Սակայն, առաջարկը՝ ծառայեցնել տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու միջազգային հեղինակությունս ճարտարապետության թանգարանի զարգացմանը, ինձ թվաց հետաքրքիր և սեպտեմբերի վերջին ես ընդունեցի այն։

Հետագա ամիսների ընթացքում թանգարանում կատարվեցին կոնցեպտուալ փոփոխություններ։ Թանգարանի տարածքը վերակազմակերպվեց՝ ձեռք բերելով այսօր արդեն հանրային հետաքրքրություն ներկայացնող և ակտիվորեն օգտագործվող դիսկուրսիվ հարթակ, հայտնի ճարտարապետների ընտանիքների հետ վերսկսվեցին ակտիվ բանակցություններ՝ ճարտարապետների արխիվները թանգարանին փոխանցելու կամ հետազոտման նպատակով ի պահ տալու ուղղությամբ, թանգարանը համալրվեց նոր արժեքավոր արխիվային նյութերով, համալրվեց նաև գրադարանը, որտեղ ավելացավ հետազոտողների ներհոսքը։ Անցկացվեց միջազգային կոնֆերանս, բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ։ Ցուցահանդեսային գործունեությունը ստացավ նոր մոտեցում՝ թե՛ հետազոտական, թե՛ էքսպոզիցիոն առումով։ 2000-ականների սկզբից Խորհրդային մոդեռնիզմի իմ և դրսի գործընկերներիս կողմից անցկացվող հետազոտությունը, որը հիմք հանդիսացավ բազմաթիվ խոշոր միջազգային ցուցահանդեսների, գիտաժողովների համար՝ հրավիրելով համաշխարհային մասնագիտական հանրության ուշադրությունը Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ժառանգության պահպանման և հետազոտման խնդիրների վրա, վերջապես հասավ Հայաստան՝ ներկայացվելով «Վաղվա քաղաքը» նախագծում։ Սակայն իմ մտքով անգամ չէր կարող անցնել, թե միջազգային նման ցուցահանդեսը, որին մասնակցում և աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի և հեղինակավոր թանգարաններ ու հետազոտողներ, ինչպիսի անտարբերության և խոչընդոտների պետք է հանդիպեր Երևանում։ Ցուցահանդեսը կայացավ և ունեցավ տեղային, ինչպես նաև միջազգային մեծ արձագանք, ունեցավ առանձին ծրագիր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, ունեցավ աջակցություն դրսի, ինչպես նաև ներսի մշակութային հիմնադրամների կողմից, որոնց թվում էր նաև «Իմ քայլը» հիմնադրամը, սակայն ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ներկա էր միայն աուդիտի ղեկավարը և ընկերս՝ Մարտուն Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ին կայանալու է ճարտարապետության թանգարանի տնօրենի մրցույթը, որին ես որոշել եմ չներկայանալ, քանի որ փաստաթղթերս հանձնելուց հետո տեղեկացա մրցույթի ձևաչափի և վերջնական որոշման կայացման վերաբերյալ որոշ մանրամասների, ինչպես նաև ինձ հայտնի դարձավ, որ կա ցանկալի թեկնածու՝ ի դեմս հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի։ Ես չեմ պատրաստվում մասնակցել նախապես կանխորոշված էժանագին թատրոնին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն չունի թանգարանային գործունեության հետ կապ ունեցող գեթ մեկ կոմպետենտ մասնագետ։

Կոմիտեի ղեկավարի հետ երկրորդ հպանցիկ շփման ժամանակ նա իր վերաբերմունքն արդեն արտահայտեց, թե՛ իմ գործունեության, թե՛ թանգարանի զարգացման իր տեսլականի մասին։ Մեջբերում․ «Ընկեր ջան, դու էդ քո մոդեռնիզմ-շմոդեռնիզմը թարգի։ Մենք պետք է զբաղվենք հայկական ճարտարապետության պրոպագանդմամբ»։ Զավեշտալին այն է, որ տվյալ անձնավորությունը, ըստ երևույթին, անտեղյակ է, որ մոդեռնիզմը 20-րդ դարի հայկական ճարտարապետության գերակա մասն է, և նրա վերջին տարիների համաշխարհային հետաքրքրության և հետազոտության առարկա դառնալու հարցում ես անձնապես ունեցել եմ բավականին մեծ ներդրում։

Այսպիսով, ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, և ծանոթ է իմ գործունեությանը և կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռևս ընթանում է։

Հ․Գ․ Այս մեկ տարին ինձ համար լուրջ փորձառություն էր պետական համակարգում պաշտոնավարելու առումով։ Ինձ համար հասկանալի դարձավ, որ հետհեղափոխական պետական համակարգը պատրաստ չէ յուրացնելու և ներգրավելու նախահեղափոխական ժամանակաշրջանում կարծրացած պետական համակարգին զուգահեռ գործող և իմաստներ արտադրող, ինչպես նաև ոլորտում ինստիտուցիոնալ նոր պատկերացումներ առաջարկող անձանց և խմբերին։ Համակարգը կարիք ունի կոնցեպտուալ առումով արմատական և անհապաղ փոփոխությունների, քանի որ այն դեռևս շարունակում է գործել հին, նախահեղափոխական մեթոդներով, աշխատակազմերով, կաշկանդող և ոչ էֆեկտիվ օրենքներով։ Վերջերս ընկերներիցս մեկը, որը ևս ստանձնել է պետական մարմիններում աշխատելու պարտավորություն, շատ դիպուկ բնորոշեց պետական համակարգը, որպես «անմրցունակ գործազուրկ»։ Երբ խոսվում է սաբոտաժից, և որի ազդեդցությունը իրապես զգացվում է մեր իրականության մեջ, այդտեղ քաղաքական դավադրություն փնտրելուց առաջ նախ պետք է անդրադառնալ բուն սաբոտաժ իրականացնող համակարգին։ Նախ և առաջ պետք է վերանայվի պետական համակարգի, պետական կառույցների աշխատանքի փիլիսոփայությունը, որ այն ձեռքը պարզված խեղճ ու կրակ ուզվորի կարգավիճակից կարողանա դառնալ՝ պրոակտիվ, և բաց լինի անհատական ներդրումների և նախաձեռնությունների համար, դիմացինի մեջ գող տեսնելու մոտեցումից վերափոխվի մասնագիտական կարողություններն ու փորձառությունը գնահատող համակարգի, Ժամանակ սպառող և ժամանակ սպանող պետական աշխատակազմերը փոխարինի էֆեկտիվ ու ճկուն, կոմպակտ ու արժանապատիվ աշխատավարձ ստացող աշխատանքային թիմերով։ Պետական կառույցը՝ լինի դա թանգարան, նախարարություն, թե կրթական հաստատություն, պետք է դիտարկի իրեն որպես ոլորտում առաջնային դերակատար։ Դա սկզբունքային ընկալում է, որը պետք է գործի իրապես, այլ ոչ դեկլարատիվ, իսկ դրա համար անհրաժեշտ են արագ և ռադիկալ փոփոխություններ, այլապես համակարգը վերարտադրելու է նույն իրականությունը, որի հետ մենք առնչվում ենք խորհրդային լճացման տարիներից ի վեր»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}