211652_close_icon
views-count1733 դիտում article-date 23:16 14-01-2022

Շիրակի մարզպետը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի հետ այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ  այսօր այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ։

Կարևորելով  դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ Շիրակի մարզպետը հորդորել է ուսուցչական և աշակերտական կազմին լինել առավել զգոն և կրել դիմակներ՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։

Մարզպետի կողմից դիտողության են արժանացել որոշ կրթական հաստատություններ, որտեղ դիմակների կրելուն պատշաճ ուշադրություն չի դարձվել։

«Եթե լինենք առավել զգոն ու կկարողանանք երեխաներին ճիշտ բացատրել, որ դիմակներ կրելը և իրենց առողջության համար է լավ, և կնպաստի շնչառական վարակների կանխարգելմանը, ապա կկորաղանանք մեր համատեղ աշխատանքը համարել ստացված։ Այս հարցում մենք կլինենք առավել պահանջկոտ, որովհետև մեր երեխաների առողջությունը շատ կարևոր է»,- նշել է Շիրակի մարզպետը։

Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշներով։ Ընդհանուր առմամբ, մարզում բացակայությունների թիվը չի գերազանցում 8-9 տոկոսը, դրանց հիմնական պատճառը  սեզոնային շնչառական հիվանդություններն են։ Պատասխանատուներն իրավիճակը վերահսկելի են համարում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր