211652_close_icon
views-count2555 դիտում article-date 10:07 23-12-2018

ԱՄՆ-ի վարչակազմին կտրամադրվի 5 միլիարդ դոլար՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար

Հանրապետական մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը, որը դեռևս իրականացնում է օրենսդիր մարմնի իր գործառույթը մինչև նոր Ներկայացուցիչների պալատի նիստերի գումարումը, ընդունել է ժամանակավոր օրինագիծ, որով ԱՄՆ-ի վարչակազմին տրամադրում է 5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4711508.html]Ամերիկայի Ձայն[/url]ը: 217 կոնգրեսկանաններ քվեարկել են կողմ, 185-ը՝ դեմ՝ փորձելով խուսափել կառավարության ֆինանսավորման դադարեցումից, ինչը խոստացել է իրականացնել նախագահ Թրամփը, եթե նրա վարչակազմին չհատկացվի վերոհիշյալ 5 միլիարդ դոլարը։ Այժմ նախագիծը տեղափոխվելէ Սենատ, ուր այն անցնելու որևէ հնարավորություն չունի: Թրամփը խոստացել է, որ չի ստորագրի ընդունված օրենքը, եթե այն չպարունակի 5 միլիարդ դոլարի մասին կետը: «Մեր պետությունը ծախսել է տրիլիոնավոր դոլարներ և հազարավոր երիտասարդ կյանքեր է զոհաբերել մեր սահմանների պաշտպանության ժամանակ: Ես խնդրում եմ Կոնգրեսին պաշտպանել մեր պետության սահմանը: Սահմանի անվտանգության կարևոր ֆիզիկական խոչընդոտը սահմանային պատն է»,- ասում է նախագահը: Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը մնում իր կարծիքին այս հարցում: Հիշեցնենք, որ իր քարոզարշավի ժամանակ նախագահ Թրամփը բազմիցս խոսել է սահմանային պատի կառուցման անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր