Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Հայ-թուրքմենական հեռանկարներ մի շարք ոլորտներում. «գազային» համագործակցության վերականգնումը սարերի ետևում չէ

2019 թ. օգոստոսի 12-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում տեղի կունենա Կասպյան առաջին տնտեսական համաժողովը, որին մասնակցելու են Մերձկասպյան երկրների կառավարությունների անդամներ, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, գործարարներ: Համաժողովի նպատակն է Կասպյան տարածաշրջանում ստեղծել խոշոր ներդրումների գրավչության ծրագրերի և քննարկումների բարենպաստ պայմաններ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի և այլ ոլորտներում: Համաժողովին հրավիրվում են առաջին հերթին տարածաշրջանին մերձակա պետությունների և միջազգային տնտեսական ու ֆինանսական կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում պատվիրակներ Հայաստանից:

Մայիսի 13-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ «Կասպից ծով՝ հնարավորությունների ծով» խորագրով գիտաժողով՝ նվիրված հենց այս թեմային՝ Կասպյան առաջին տնտեսական համաժողովի անցկացմանը և Կասպյան տարածաշրջանի ու մերձակա պետությունների տնտեսական, էներգետիկ, առևտրային և այլ բնույթի համագործակցության զարգացմանը։

Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ ղեկավարությունը, Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ներկայացուցիչները՝ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովը, որը, ի դեպ, այս տարվա սկզբին է իր հավատարմագրերը հանձնել ՀՀ նախագահին, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուռազաևը, Իրանի և Ռուսաստանի Դաշնության դեսպանությունների ներկայացուցիչները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Թուրքմենստանում ՀՀ առաջին դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ներկայացուցիչները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքմենստանում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, հետաքրքիր է իմանալ՝ որպես Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան՝ ինչպե՞ս կբնութագրեք հայ-թուրքմենական երկկողմ հարաբերություններն ընդհանուր առմամբ։ Կխնդրեի թե՛ փոքրիկ պատմական ակնարկ անել, թե՛ ներկայիս վիճակը բնորոշել։ Որո՞նք են առաջնահերթությունները, ի՞նչ մակարդակի վրա են հարաբերությունները։

– Թուրքմենստանի հետ մենք միշտ շատ ակտիվ երկկողմ հարաբերություններ ենք ունեցել։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հոկտեմբերին։ 1992-ից էլ սկսվել են մեր տնտեսական առնչակցությունները, և մենք սկսել ենք ստանալ թուրքմենական գազը, որը հույժ անհրաժեշտ էր այն ժամանակ. գիտեք, որ պատերազմ էր, բլոկադա էր, շատ ծանր պայմաններ էին։ 1993 թվականի օգոստոսին տեղի ունեցավ մեր առաջին նախագահի այցը Թուրքմենստան, որի ընթացքում մի շարք կարևոր երկկողմ պայմանագրեր ու համաձայնագրեր ստորագրվեցին, և մեր երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի հիմքը դրվեց։ 1994 թվականի հուլիսից ես նշանակվեցի Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար և երեք տարի անց դարձա արտակարգ և լիազոր դեսպան՝ աշխատելով այդ պաշտոնում մինչև 2007 թ. նոյեմբերի վերջը։

Ուզում եմ ասել, որ մինչ այն պահը, երբ մենք անմիջականորեն Թուրքմենստանից գազ էինք ստանում և դրա դիմաց վճարում էինք մի մասը՝ հայկական ապրանքներով, մի մասը՝ տարադրամով, դա երևի թե մեր երկկողմ հարաբերությունների ամենաակտիվ շրջանն էր, և այն ժամանակ շատ լավ հարաբերություններ էին մեր միջև տիրում, որովհետև այն պայմանները, որոնց շուրջ մենք համաձայնության եկանք, շատ ձեռնտու էին Հայաստանի համար։ Հայաստանն այն ժամանակ շատ ավելի ծանր վիճակում էր, քան թե Թուրքմենստանը։ Եվ մենք շնորհակալ ենք թուրքմենական կողմին, նրա առաջին նախագահին՝ մեզ ընդառաջ գալու համար։

Մենք նաև երբեք չենք մոռանում այն օգնությունը, որ մեզ ցույց տվեց Թուրքմենստանը մեր ազգի պատմության ծանր օրերին, մասնավորապես Բաքվի ջարդերից հետո, երբ ջարդերից մազապուրծ մեր բազում հայրենակիցներ նավերով Բաքվից փախան և հանգրվանեցին Թուրքմենստանում. Կրասնովոդսկ նավահանգստում նրանց ընդունում էին և տեղաբաշխում Թուրքմենստանով մեկ, օգնություն էին ցույց տալիս, և դա միշտ մեր շնորհակալ հիշողության մեջ կմնա։

Մեր հարաբերությունները զարգանում էին բազում ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ գիտական, և՛ մշակութային, և՛ մարզական։ Մենք նույնիսկ ունեինք այսպիսի մի նախագիծ. Հայաստանում՝ Արգավանդ գյուղում, կա թուրքմեն Կարա-Կոյունլուների էմիրներից մեկի դամբարանը, որը պահպանվել է։ Իսկ Թուրքմենստանի Կրասնովոդսկ (այժմ՝ Թուրքմենբաշի) քաղաքում պահպանվել է այդ տարածաշրջանի միակ հայկական եկեղեցին, որը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին և հետագայում վեր էր ածվել պահեստի։ Եվ մենք համաձայնության էինք եկել, որ փոխադարձաբար վերականգնելու ենք այդ հուշարձանները։ Մենք կատարեցինք մեր պարտավորությունները։ Ցավոք սրտի, թուրքմենական կողմը՝ դեռ ոչ, բայց մենք շարունակում ենք պնդել, որ դա կատարվի։ Հուսով եմ, որ կլինի, և նույնիսկ հուսով եմ, որ այդ եկեղեցին վաղ թե ուշ կդառնա գործող։

– Հայաստանում կա Կարա-Կոյունլու դինաստիայի դամբարա՞ն։

– Այո, այո, Արգավանդ գյուղում։ Արգավանդը գտնվում է օդանավակայանի ճանապարհին, կարող եք նայել։ Ոչ միայն կա, այլև 1996 թվականին ռեստավրացիայի ենթարկվեց, և դա ցույց տվեցինք նախագահ Նիյազովին, որը առաջին պաշտոնական այցով այցելել էր Երևան, ածանցված էր, և նույնիսկ դրա շնորհիվ նա մեզ զիջեց մեր գազի պարտքի զգալի մասը։ Նա ասաց, որ ոչ մի այլ երկրում թուրքմենական հին հուշարձաններ չեն պահպանվել, անգամ՝ Թուրքիայում։ Եթե կան էլ՝ նրանց ցույց չեն տրվում։ Դա նրա խոսքերն են։ Մենք կշարունակենք այդ ուղղությունը։ Կան էլի հուշարձաններ, որոնք հայտնաբերվել են Հայաստանի հարավում, բայց դրանց ռեստավրացիայի հարցն արդեն ապագայի հարց է։ Դրանից հետո թուրքմեն և հայ հնագետների կողմից անցկացվեցին պեղումներ Արգավանդի դամբարանում և հայտնաբերվեցին բազմաթիվ առարկաներ, որոնք ապացուցում էին, որ դա իսկապես թուրքմենական հուշարձան է։ Դրանք այժմ ցուցադրված են այն փոքրիկ զբոսայգում, որը ստեղծվել է դամբարանի շուրջը՝ Արգավանդ գյուղում, և բոլորը կարող են գնալ և համոզվել դրանում, դիտել։

Շատ են և բազմազան են եղել մեր մարզական, գիտական կապերը։ Մենք և թուրքմենները շատ ակտիվ կերպով փոխադարձաբար մասնակցել ենք Հայաստանում և Թուրքմենստանում կազմակերպվող բազմազան գիտաժողովներին, կոնֆերանսներին և այլն։ Ներկայումս շատ ակտիվ աշխատում են մեր դեսպանությունները Երևանում և Աշխաբադում։ Նշեմ, որ թուրքմենական դեսպանությունը Երևանում ստեղծվել է 2000 թվականի սկզբին, և ժամանակի ընթացքում ստեղծվեց նաև տնտեսական հարաբերությունների միջկառավարական հանձնաժողով, որի օրակարգ մտցվում են բոլոր այն հարցերը, որոնք փոխադարձ տնտեսական հետաքրքրություն են ներկայացնում։ Եվ կարծում եմ, որ ներկայումս անհրաժեշտ է ակտիվացնել այդ հանձնաժողովի աշխատանքը։ Հուսով եմ, որ կլինեն նաև փոխադարձ բարձրագույն մակարդակի այցելություններ, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր առնչակցությունները և կակտիվացնեն մեր այլևայլ կապերը միջինասիական այդ շատ հետաքրքիր երկրի հետ։

Մենք ունենք հեռանկարներ և՛ ածխաջրածինների հարցում, և՛ տուրիստական ոլորտում, և՛ մեր ապրանքների իրացման հարցում։ Հարկավոր է պարզապես շատ ավելի ակտիվ գործել։

Տրանսպորտային հարցերում նույնպես, կարծում եմ, ձեռնտու կլինի վերաբացել Աշխաբադ-Երևան չվերթը։ Իսկ ածխաջրածինների և էլեկտրականության փոխանակման հարցում նույնպես մենք հեռանկարներ ունենք՝ կապված մեր մեջտեղում գտնվող Իրանի հետ, և այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Ասենք՝ Թուրքմենստանը Իրան է առաքում որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա, իսկ մենք Իրանի սահմանամերձ շրջաններից ստանում ենք գազ։ Այդպիսի ծրագրեր միշտ եղել են, և կարծում եմ՝ դրանք պետք է համապատասխան կերպով իրագործվեն։

– Այսինքն՝ եթե փորձենք ընդհանրացնել՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են առևտուրը, տուրիզմը, էներգետիկան, մշակո՞ւյթը։

– Այո, նաև տրանսպորտային հարցերը։ Եվ Հայաստանը պետք է միշտ շատ ակտիվ կերպով մասնակցի «Մետաքսի ճանապարհին» վերաբերող բոլոր ֆորումներին բարձրագույն մակարդակով և պետք է ամեն տեղ ընդգծի, որ Հայաստանը հին ժամանակներից եղել է Մետաքսի ճանապարհի ամենակարևոր օղակներից մեկը, որովհետև բավական է, որ մենք բացակայենք որևէ ֆորումից, մեր «ընկերները»՝ Թուրքիան և Ադրբեջանը, անմիջապես դուրս են շպրտում մեզ այդ բոլոր կոմունիկացիաներից։ Իսկ ինչպես գիտեք՝ Մետաքսի ճանապարհը հին ու նոր նախագիծ է։ Չինական այս նոր նախագիծը կոչվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։ Եվ շատ կարևորում եմ թե՛ մեր ակտիվ մասնակցությունը և թե՛ Մետաքսի ճանապարհին մեր պատմական առնչությունների բարձրաձայնումը։

– Մենք խոսեցինք էներգետիկայի, այսինքն՝ ածխաջրածնային ռեսուրսների և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։ Ի՞նչ հեռանկարներ կան երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններ զարգացնելու Թուրքմենստանի հետ այս ոլորտներում։ Արդյոք իրակա՞ն է Թուրքմենստան-Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը և Իրանի ու Հայաստանի տարածքով թուրքմենական գազի տարանցումը։

– Առայժմ մենք գազը, ինչպես գիտեք, ստանում ենք Ռուսաստանից։ Կա Հայաստան-Իրան գազամուղը, և պետք է աշխատել, որպեսզի այն ավելի ձեռնտու լինի, որովհետև Իրանը շատ ավելի մոտ է։ Եվ եթե աշխատի Հայաստան-Իրան գազամուղը՝ սարերի ետևում չէ նաև Հայաստան-Թուրքմենստան գազային համագործակցության վերականգնումը։ Դա ապագայի հարց է։

– Եվ պետք է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա արեց այս տարի Թեհրանում՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարանցիկ երկիր իրանական գազի համար։ Համաձա՞յն եք, որ բավական հետաքրքիր ուղերձ էր։

– Անշուշտ, և Իրանը շահագրգռված է, որպեսզի հենց Հայաստանը, որպես շատ վստահելի գործընկեր, դառնա տարանցիկ երկիր, այդ գազամուղի անցնելու տարածքներից մեկը։

– Բայց տեխնիկական հնարավորությունները, «Գազպրոմի» մենաշնորհային դիրքերը թույլ տալի՞ս են։

– Եթե տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս՝ դրանք պետք է ստեղծել։

– Շատ շնորհակալ եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում