Քիմ Քարդաշյանի իրական քաշը
«Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթն իր Ինսթագրամ stories-ում պատմել է, թե քանի կիլոգրամ է։ Լենտա.ռու կայքը գրում է, որ հեռուստաաստղի խոսքով, նա կշռվում է 119 ֆունտ (շուրջ 54 կիլոգրամ)։
Քարդաշյանն այդ թիվն ասել է բարեգործական երեկույթի ժամանակ, երբ խոսք է գնացել հայտնիների քաշերի մասին։
«Հիմա ես կշռում եմ 119 ֆունտ, իհարկե, առանց մազերի ընդարձակման»,- հայտնել է նա։
Նույն stories-ում նա իր կրտսեր քրոջ հետ երկրպագուներին ցուցադրել են նոր միանման սանրվածքը։
Տեսանյութում երկուսն էլ կարճ սանրվածքով են։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ