Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

«Սասնա ծռերը» բացահայտ նշեցին այդ աջակցության գինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հանդիպմանն ուշագրավ հայտարարություններ են հաջորդում։ Ինչպես հայտնի է՝ կուսակցության անդամները վարչապետին զգուշացրել են հնարավոր ռևանշի և գործողությունների նման սցենարի դեպքում իրեն սատար կանգնելու պատրաստակամության մասին։ Ուշագրավ է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն առ այն, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, ապա մեկ տարի անց կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» այս հայտարարությունը բացահայտ շանտաժ որակեց. «Դուք գիտեք, որ այն դասական կուսակցություն չէ, ունի նաև ռազմական թև և երբևիցե չի թաքցրել, որ շատ դեպքերում հարցերը լուծում է ուժային մեթոդներով և չի թաքցնում իր հակառուսական կեցվածքը։ Իրենց համար բոլորը կա՛մ հինգերորդ շարասյուն են, կա՛մ հակահեղափոխական, կառավարությունն այդպես է բնութագրում իր ընդդիմադիրներին, և ես այս հանդիպումը հենց այդ կոնտեքստում եմ դիտարկում»։

Ըստ Համբարյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ վարչապետը հակառուսական քայլեր է անում. «Առաջինը՝ տխրահռչակ հակահայ գործիչ Վալերի Շիշկինին ապաստան տրամադրելն էր։ Ես չգիտեմ, թե ով էր այդ տգիտության հեղինակը, բայց դա որևիցե օգուտ չի կարող տալ Հայաստանին։ Եվ երկրորդը ՝«Սասնա ծռերի» հետ հանդիպումն էր, որը ևս հակառուսական դեմարշ էր։ Այնպես որ, պարոն Փաշինյանի հանդիպումը նրանց հետ ես դիտարկում եմ այդ երկու կոնտեքստներում»։

Մեր զրուցակիցը զարմանալի է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է այն ուժի հետ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան քիչ տոկոս է հավաքել. «Դրանից հետո «Սասնա ծռերի» ներկայացուցիչները կոշտ հայտարարություններ են անում այսպես կոչված՝ հակահեղափոխականների հասցեին՝ փորձելով հավաստիացնել, որ այս պայքարում վարչապետի կողքին կանգնած են։ Բացի դրանից՝ փորձեցին բացահայտ նշել դրա գինը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում «Սասնա ծռերը» կփորձեն հաղթահարել 5 տոկոսի արգելքը ու հայտնվել խորհրդարանում»։

Քաղաքագետի կարծիքով՝ մոտ երկու տոկոս հավաքած ուժը չի կարող քաղաքական դաշտում մեծ հավակնություններ ունենալ. «Բացի նրանից, որ իրենց հեռահար նպատակներում ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հայտնվել Ազգային ժողովում, իրենք նաև միայն այս հանդիպումով ցույց տվեցին, որ պարոն Փաշինյանը կարևորում է իրենց դերը քաղաքական դաշտում։ Չնայած նրան, որ երկու տոկոս ձայն էլ չեն հավաքել՝ պարոն Փաշինյանը հենց նրանց հետ է հանդիպում։ Դուք տեսե՞լ եք, որ խորհրդարանական ընտրություններից հետո պարոն Փաշինյանն ինչ-որ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպի՝ առավել ևս արտախորհրդարանական, ինչպե՞ս ստացվեց, որ բոլորին արհամարհելով՝ պարոն Փաշինյանը հենց «Սասնա ծռերի» հետ է հանդիպում։ Նրա բացատրությունը, որ վաղուց էին խնդրել, ինքն էլ հանդիպեց՝ անտրամաբանական ու պրիմիտիվ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում