Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քարոզարշավ՝ վերջին օրը․ երևանցիները կընտրեն Փաշինյանին, քաղաքապետ կդառնա Կարգին Հայկոն

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը ֆավորիտներն ավարտեցին բարձր նոտայով։

ԲՀԿ-ն իր քարոզչությունն ամփոփոեց Կենտրոն համայնքում՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ու ելույթով։

Չի կարելի երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի․ Հյուսիսային պողոտայում ելույթ ունենալով՝ հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով բեմահարթակ էր բարձրացել սպիտակ հագուստով: Առհասարակ, բոլոր թեկնածուները սպիտակ հագուստով էին՝ առաջինից մինչև վերջին համար:

«Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ես առաջին օրը մասնակցեցի Նուբարաշենում՝ երկու խոսք ասացի, որ քարոզարշավի ժամանակ լինեն շատ կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը, խնդիրներն ու պրոբլեմները: Առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, ոչ թե մեկը մյուսին վիրավորի, այլ կարողանա ներկայացնի իր անելիքները: Բայց տեսանք, որ քարոզարշավը տարան «Բարգավաճ Հայաստանի» դեմ, մեր թիմի վրա ցեխ շպրտելով… Պարզ է, մենք ցանկացածին կարանք տանք պատասխան, մենք պատասխանը տվել ենք՝ փաստացի, դոկումենտալ: Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել, մենք ամեն ինչ տեսել ենք, պրակտիկորեն, ոչ թե թեորեապես։ Չի կարելի այսօր մեր երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի»,– հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, ըստ էության, ակնարկել է, որ գործող իշխանությունները շեղվել են հեղափոխության համատեքստից․ «Էսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում, ոչ մեկի աչքերի մեջ փայլ չկա, նեղված են, հիասթափված են, կոտրված, չգիտեն՝ ինչ անեն: Հեղափոխություն եղավ, սպասում էին, որ վաղը լավը բան լինի, ես ուզում եմ՝ այդ ժպիտը վերականգնեմ: Կան խանգարողներ, «բզբզողներ», ուզում են պղտոր ջրի մեջ ձուկ բռնել: Ինձ ճիշտ հասկացեք՝ Ծառուկյանը կայուն մարդ է, Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում: Ես չեմ ասում, ձեր ցավը տանեմ, պաշտոնի համար քո ձայնը տուր ինձ, ոչ, ես ասում եմ՝ մենք սա կարանք անենք, ձեր ցավը տանեմ, հավատում եք, պահանջում եք, տվեք, չէ՝ էլի ձեր ցավը տանեմ։ Խոսում եք ժողովրդից, ժողովրդավարությունից, էդպես էլ պետք է լինի»:

«Մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբից հետո Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին ու ապատեղեկատվություն է համարել տարածված ասեկոսեները, թե ձայն տալով Նաիրա Զոհրաբյանին՝ ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին: «Չե՞ք ամաչում։ Քոչարյանն ինչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ: Քոչարյանին դուք եք, ժողովուրդ ջան, նայելով իր գործունեությանը, իր արածին, դրական կամ բացասական գնահատական տվողը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Ռոբերտ Քոչարյանն իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին փակեցին, հիմա էլ բերել միացնում եք մեզ, չի կարելի»,- ասել է Ծառուկյանը։

Չնայած ելույթի ինքնավստահությանը՝ Ծառուկյանի շեշտադրումները հուշում են, որ ԲՀԿ առաջնորդը հաշտվել է այն մտքի հետ, որ քաղաքապետական ընտրություններում իրենք պարտվելու են առնվազն Նիկոլ Փաշինյանի թեկնածուին՝ վերջինիս զիջելով Երևանի քաղաքապետի պաշտոնը։

«Այս ընտրությունները շատ եմ նմանեցնում ԱՄՆ նախագահական ընտրությանը, որտեղ բոլոր ուսումնասիրություններով Հիլարի Քլինթոնը հաղթում էր, բայց եղավ հակառակը»,- Արաբկիր համայնքում հայտարարել է «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը՝ թեև չկա որևէ նախապայման ենթադրելու համար, որ սեպտեմբերի 23-ին արձանագրվելու է «էլեկտորալ սյուրպրիզ»։

Քարոզարշավի դեռ մեկնարկին հայտնի էր ֆավորիտի անունը՝ հաղթելու ամենամեծ հավանականություն ուներ այն թեկնածուն, որին պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանը։ Դա է հուշում հեղափոխության տրամաբանությունը, մանավանդ, երբ ընտրարշավին տոտալ մասնակցություն ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ ստվերում թողնելով իր ամբողջ թիմին ու «Իմ քայլը» դաշինքի բոլոր մրցակիցներին համարելով «սևեր»։ «Բարիկադային» տրամաբանությունը գործեց ամբողջ քարոզարշավի ընթացում, որովհետև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ԲՀԿ-ն կամ «Լույս» դաշինքը չկարողացան «սևերի» ու «սպիտակների» թեզին հակադրել այլ օրակարգ։ Մի կողմից՝ շատ դժվար է հակադրվել չափազանց բարձր վարկանիշ ունեցող վարչապետին, մյուս կողմից՝ կառավարությունում ներկայացված ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը չկարողացան ադապտացվել ընդդիմադիր կարգավիճակին։

Հայկ Մարությանը, ով ամբողջ ընտրարշավում մնաց Նիկոլ Փաշինյանի ստվերում, քաղաքապետ է դառնալու հենց սեպտեմբերի 23-ին․ «Իմ քայլը» դաշինքը ստանալու է 40%-ից ավելի քվե՝ օրենքի ուժով իր առաջին համարին ավտոմատ դարձնելով Երևանի քաղաքապետ։

Ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս ընտրությունները վերածել հեղափոխության առաջնորդի վստահության հանրաքվեի, որտեղ նա պարտվել օբյեկտիվորեն չի կարող։ Երևանցիներն ընտրելու են Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետ է դառնալու Հայկ Մարությանը։ Դեռևս պարզ չէ, թե այս բանաձն ինչ կտա հեղափոխության ամբողջական հաղթանակին, սակայն միանաշանակ բացասական ազդեցություն է ունենալու Երաևանի կառավարման որակի վրա։

Գրեթե կանխատեսելի է ու դա են ցույց տալիս բոլոր սոցիոլագիական հարցումները, որ Երևանի ավագանիում ներկայացված կլինեն նաև ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը։ Մյուսների շանսերը տեսական են ու քարոզարշավն այս առուոմվ նրանց գրեթե ոչինչ չտվեց։

«Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանելու միանգամայն օրինական ընտրություններում, այլ խնդիր է, որ հեղափոխական էյֆորիան թույլ չի տալիս, որ մեր հասարակությունը կատարի ռացիոնալ ընտրություն, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ընտրողներին կանգնեցրեցին «սև-սպիտակ»-ի պրիմիտիվ դիլեմայի առաջ։

Իհարկե, Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաղթնակն ընդամենն ապահովելու է Նիկոլ Փաշինյանի թիմի տոտալ վերահսկողությունը քաղաքապետարանի հանդեպ ու բնավ երաշխիքներ չի ստեղծում, որ այս ընտրությունների արդյունքները կարող են հաղթաթուղթ լինել վարչապետի համար՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ նախապատարստելու կամ դրանցում նույնքան համոզիչ հաղթնակ տանելու համար։

Երևանի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Ռոբերտ Քոչարյանից ստեղծել «թշնամու» կերպար և կոնսոլիդացնել հասարակությանը։ Արդյո՞ք այս հնարքը կարող է աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին․ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ ու ինչպիսի պայմաններում կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները, արդյո՞ք պահպանված կլինի հեղափոխական էյֆորիան, թե՞ մարդկանց էլեկտորալ տրամադրությունների վրա կսկսի ազդել սառնարանի դատարկությունը։ Մի բան ակնհայտ է՝ ինչքան իշխանությունները հապաղեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպաման հարցում, այնքան դրանցում մեծանալու է «էլեկտորալ սյուրպրիզի» հավանականությունը, որովհետև հեղափոխությունները բնականորեն ունենում են անկման փուլեր։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում