×


«Ամենալավ հարսանիքն էր». Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքն ամուսնացել են

Ջեննիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսիններ են: TZM-ին հայտնի է դարձել, որ ամուսնության վկայական զույգը ստացել է Լաս Վեգասում, որում նշված են նրանց ամբողջական անունները՝ Բենջամին Հեզա Աֆլեք ու Ջենիֆեր Լին Լոպես:

Արարողության համար Լոպեսն ընտրել է սպիտակ համեստ զգեստ, որով, ինչպես պարզվել է, նկարահանվել է ֆիլմերից մեկում: Ավելի ուշ Լոպեսն այն փոխարինել է Zuhair Murad-ի զգեստով: Աֆլեքն էլ երկար չի մտածել ու նախապատվությունը տվել է  իր զգեստապահարանի բաց երանգներով կոստյումին:



«Հենց այդպես էլ ուզում էինք, որ ամեն ինչ լինի: Նախորդ գիշեր ժամանել ենք հարսանեկան մայրաքաղաք՝ Լաս Վեգաս, եւս 4 զույգի հետ հերթ ենք կանգնել, որ մեզ ամուսնացնեն: Այսպիսով՝ լավագույն վկաների ներկայությամբ, որոնց մասին կարող էինք երազել, հին ֆիլմից զգեստով ու Բենի զգեստապահարանից վերարկուով, ասացինք մեր ամուսնական երդումները փոքրիկ մատուռում ու նվիրեցինք միմյանց մեր ամուսնական մատանիները, որոնք կրելու ենք մինչեւ կյանքի վերջ: Ամենալավ հարսանիքն էր, որը կարող էինք ունենալ», - խոստովանել է երգչուհին, որը միլիոնավոր շնորհավորանքներ է ստանում ամբողջ աշխարհից:


Լոպեսը երկար ու գեղեցիկ տեքստով պատմել է իր հույզերի ու նոր սպասվող կյանքի մասին.«Երբ սերն իրական է, միակ բանը, որ ամուսնության մեջ նշանակություն ունի, երկուսդ եք ու խոստումը, որ տալիս եք՝ միմյանց սիրել, իրար մասին հոգ տանել, հասկանալ, համբերատար լինել: Այդ ամենը մենք ունենք: Մեր կյանքում լավագույն գիշերն էր: Շնորհակալություն Little White Wedding մատուռին, որ թույլ տվեցին ինձ իրենց հանգստի սենյակում զգեստափոխվել, իսկ Բենը փոխվում էր տղամարդկանց զուգարանում: Ճիշտ են ասում, որ այն ամենն, ինչի կարիքն ունենք՝ սերն է: Այնքան ուրախ ենք, որ ունենք նման մեծ ընտանիք՝ կազմված 5 երեխաներից, եւ կյանք, որին անհամբեր սպասելու ավելի շատ պատճառ չենք ունեցել: Սերը հիանալի է, գուցե լավագույն բանը, որին արժե կյանքում սպասել: Սիրով՝ Ջենիֆեր Լին Աֆլեք»,-գրել է երգչուհին:


Առաջին անգամ Լոպեսն ու Աֆլեքը նշանվել են 2002-ին, սակայն հետագայում հարսանիքը հետաձգել են, իսկ 2004-ին՝ բաժանվել:

Նախորդ տարի Լոպեսը պետք է ամուսնանար նախկին մարզիկ Ալեքս Ռոդրիգեսի հետ, սակայն չեղարկեց հարսանիքը սիրելիի դավաճանության պատճառով: Լոպեսը նախկինում 3 անգամ ամուսնացած է եղել պրոդյուսեր Օհանի Նոայի, պարուսույց Քրիս Ջադի ու երգիչ Մարկ Էնթոնիի հետ: Վերջինից երկվորյակներ ունի:

Աֆլեքն էլ 2005-ին ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ամուսնալուծվել են 2018-ին: Նրանք 3 երեխա ունեն:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին