Նկարահանման ժամանակ երկու տարբեր զանգեր ստացանք սահմանից՝ մահվան լուրով․ Լուսինե Վարդանյան

Գրեթե երկու շաբաթ է Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է պատերազմական իրավիճակում իրական պատմությունների վրա հիմնված «Հերոսական Նովելներ» պրոյեկտը։ Նովելներում ընդգրկված են հայ կինոյի ու թատրոնի հայտնի բազմաթիվ դեմքեր։ «Ծառայում եմ հայրենիքիս» նովելում գլխավոր կերպարներից մեկին մարմնավորում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը։ «Հայկական ժամանակը» զրուցել է դերասանուհու կերպարի, այս օրերին Հայաստանում ստեղծագործական կյանքի եւ այլ թեմաների շուրջ։

«Ծառայում եմ հայրենիքիս» նովելում Լուսինեն մարմնավորում է ռազմական բժշկի կնոջ կերպարը։ Նախ, կռվում է ու չի համաձայնվում, որ ամուսինը կրկին մեկնի առաջնագիծ, քանի որ անչափահաս դուստր ունեն, ապա երբ լսում է ամուսնու ծանր վիրավորվելու մասին բոթը, լուռ տանջվում է, աղոթում ու սպասում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ամուսինն ուշքի կգա։

- Լուսինե, ձեր մարմնավորած կնոջ՝ Ալլայի մտածելակերպն ու ձերը որքանով են համընկնում։ Եվ ինչպես կվարվեիք դուք իր փոխարեն պատերազմի օրհասական պահին, կպահանջեիք մարտի դաշտ չգնա՞լ։

- Շատ դժվար է ասել, թե ինչպես կվարվեի Ալլայի փոխարեն, մի կողմից՝ ընտանիքի հայր, ամուսին, մյուս կողմից՝ հայրենիք ու հաղթանակ, որտեղ հենց քո երեխաները պիտի շարունակեն ապրել ու ծաղկեցնել։ Երեւի տեղեր կա այնքան էլ համաձայն չեմ կերպարիս հետ, որովհետեւ ցանկացած դեպքում կինը պիտի ուժեղ եւ ամուր լինի, էլ ավելի ուժեղացնի տղամարդուն, որովհետեւ ի վերջո, այո, եթե այսօր հայ տղամարդը ամուր չկանգնի սահմանին, ո՞վ պիտի հաղթի թշնամուն։ Վստահաբար ոչ վարձկան ահաբեկիչները, մեր դեպքում..․

Ամենահետաքրքիրն է, որ մի պահ ես կերպարի մեջ էի, ոչ թե ինչ որ մեկի փոխարեն, այլ իմ, կարծես հենց ես այդ իրավիճակում լինեի։ Այդպես էի զգում։ Անգամ վերջին տեսարանում պատկերացրել եմ Վահագին՝ ամուսնուս, (դերասան Վահագն Խաչատրյան) ու հասկացել, թե որքան ծանր է, երբ կռվի ես ճանապարհում ընտանիքի հորն ու ամուսնուն, բայց «արդարացումն» այն է, որ ամեն ինչ անում են մեր երեխաների վաղվա օրվա համար, նրանց խաղաղության, պայծառ ապագայի համար։

- Ձեր հարազատների ու ծանոթների թվում շա՞տ են առաջնագծում գտնվողները։

- Իմ լավ ընկերներից կան, Դրամատիկ թատրոնից, խաղընկերներս՝ Բաբկեն Չոբանյանն ու Վահագն Գալստյանը։ Ամուսնուս եւ իմ բարեկամները։ Աստված իրենց եւ բոլոր զինվորներին պահապան։ Սպասում ենք բոլորի հաղթանակած վերադարձին։ Մենք էլ այստեղ անհատական օգնություններ ենք փորձում հասցնել Արցախից եկած քաղաքացիներին։

- Պատերազմական այս օրերին մեր երկրում մի պահ մշակութային կյանքն էլ էր դադար առել, բայց կարծես շատ արագ ամեն ինչ վերակենդանանում է․ ստեղծվում են նոր ֆիլմեր, նոր երգրեր, բեմադրություններ, ընդ որում՝ հիմքում Արցախն է ու այնտեղ վերսկսված պատերազմը։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք հաղթահարում ներքին անհանգստությունները, ստացվո՞ւմ է հեշտությամբ տրվել ստեղծագործ աշխատանքին։

- Կյանքում եւ ստեղծագործական աշխատանքում հիմա հոգեբանորեն գրեթե նույն տրամադրությունն է։ Իհարկե օգնում է աշխատանքը։ Ցավալի մի փաստ՝ նկարահանման հրապարակում, հենց աշխատանքային պրոցեսի ժամանակ, երկու տարբեր զանգեր ստացանք սահմանից մահվան լուրով․ ցավալի, միեւնույն ժամանակ պարադոքսալ երեւույթ, երբ իրականությունն ու ստեղծագործության սյուժեն խառնվել էին իրար։ Իհարկե՝ շատ ավելի տխուր ու շոկային էր տրամադրությունը, բայց դերասանի կյանքն այդպիսին է, կյանքում կատարվող ոչ մի բան չպիտի խանգարի աշխատանքի պրոցեսին։ Հիշում եմ եւս մի ծանր դրվագ իմ կյանքից, երբ հորեղբայրս էր մահացել, մեկ շաբաթ անց ես թատրոնում խաղացի իմ դերերից մեկը, որտեղ թռվռում, թռչկոտում էի բեմում։ Բեմում ես պարտավոր էի ամենաերջանիկը լինել։
Արցախը Հայաստան է։ Երեւանցու համար որեւէ տարբերություն չկա, բոլորս հայ ենք, հայաստանցին, երեւանցին նույն ոգով ու ավյունով են կռվում Արցախի համար, չկա տարանջատում, տարբերություն։ Բոլորիս անհանգստությունները նույնն են, երբեմն վախով, երբեմն մե՜ծ հույսով՝ հաղթանակի հույսով։ Պիտի խոստովանեմ, որ ինքս նոր եմ բացահայտել, թե մեր տղաներն ինչքան հզոր են․ ուժեղ եւ՛ հոգեպես եւ՛ ֆիզիկապես։ Մենք օրհնված ազգ ենք, այսքան փոքր, բայց չկոտրվող, չձուլվող։

- Ձեր կարծիքով կարողանո՞ւմ են թիկունքում գտնվող մեր մշակութային գործիչները, հայտնի անձինք արագ արձագանքել, բեմադրություններ, կամ նոր թողարկումներ անել, որոնց միջոցով կհանրայնացվի տեղի մշակութային կյանքը, միեւնույն ժամանակ բարձրաձայնելով Արցախում կատարվողը։

- Կարծում եմ այո, ու պիտի ավելի մեծ թափով սկսենք գործել։ Իմիջիայլոց, «Հերոսական նովելներ» պրոեկտը շատ ճիշտ ժամանակին արված աշխատանք է, ինչպես նաեւ բոլոր երգերն ու մշակութային պրոեկտները՝ արված պատերազմի մասին։ Մեր ազգը շատ էմոցիոնալ եւ հուզական է, ոգեւորվող, հանուն արդարության մինչեւ վերջ գնացող, կարծում եմ՝ բոլոր ճիշտ արված աշխատանքները պատերազմի մասին եւ պատերազմի համար, տեղ են հասնում, ուղղորդում։ Ի վերջո մշակույթը շատ պարագաներում վճռորոշ դեր է ունեցել մեր հայ ժողովրդի համար, հազարամյակներ շարունակ։

Տպել
19298 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին