Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ադրբեջանին կարող են կարգավիճակ տալ ՀԱՊԿ-ում. Հայաստանը պիտի սակարկի՞, թե՞ վետո կիրառի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա սկզբին ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) վերաբերող օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է հստակեցնել կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունները և դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորություն տալ կազմակերպության անդամ չհանդիսացող այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք հետաքրքրված կլինեն ուսումնասիրելու ՀԱՊԿ-ի գործունեության իրավական բազան, փորձը և պրակտիկան՝ առանց կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորություն ստանձնելու։

Բացի դրանից, ըստ երրորդ արձանագրության դրույթների, այն պետություններն ու կազմակերպությունները, որոնք «կիսում են ՀԱՊԿ-ի նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են փոխշահավետ հարաբերություններ զարգացնել ՀԱՊԿ-ի հետ», կարող են ստանալ ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակ։ Տեղեկությունը տրամադրել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանը նորից կանդամակցի՞ ՀԱՊԿ-ին

ՀԱՊԿ-ում անդամ չհանդիսացող երկրներին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու գաղափարն իրականում նոր չէ: Այն ուղղակիորեն կապվում է մասնավորապես Ադրբեջանի Հանրապետությանը՝ Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող հարևան երկրին Ռուսաստանի նախաձեռնած ու առաջնորդած հետխորհրդային ինտեգրացիոն կառույցներին՝ թե՛ ՀԱՊԿ-ին և թե՛ ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միությանը) ներգրավելու Մոսկվայի, Մինսկի և Աստանայի անթաքույց մտադրության հարցի հետ։ Օրինագծերի նշված փաթեթը շրջանառության մեջ է դրվել նախորդ տարվա օգոստոսին, ու հենց այս լույսի ներքո Ադրբեջանում իշխող ալիևյան կլանի «պատի թերթը»՝ տխրահռչակ Haqqin.az լրատվական կայքը, լայն քննարկում նախաձեռնեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման հնարավորության հարցի շուրջ՝ հարց ուղղելով ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերի և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլիին, թե ինչպե՞ս են Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները վերաբերվում Ադրբեջանի անդամակցմանը ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի ազգային-պետական շահերի տեսանկյունից:

Հուսեյնլին ի պատասխան ասել էր, թե ամբողջովին համամիտ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, որ Ադրբեջանը պետք է էլ ավելի խորացնի հարաբերությունները հարևան երկրների հետ՝ ինչպես տարբեր համատեղ նախագծերին մասնակցելու միջոցով, այնպես էլ ռեգիոնալ բնույթի միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այս համատեքստում Հուսեյնլին ավելացրել էր՝ թե «կարծում եմ՝ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է նույնիսկ դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցման հարցը»:

Թե կոնկրետ ի՞նչ նկատի ուներ ադրբեջանցի խորհրդարանականը՝ ասելով «նոր աշխարհաքաղաքական պայմաններ», դժվար է ասել, բայց տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը 1990-ականներին անդամակցել է նշված կազմակերպությանը: 1993 թ. Ադրբեջանը միացել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրին, որը հետագայում վերանվանվել է ՀԱՊԿ: Սակայն 1999 թ. Ադրբեջանը, Վրաստանի հետ միասին, դուրս եկավ ՀԱՊԿ-ից՝ իր քայլը պատճառաբանելով այն հանգամանքով, որ այս կազմակերպությունը չի օգնում հակամարտությունների կարգավորմանը:

ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու Արցախի հարցը

Ինչպես ԵԱՏՄ-ին, այնպես էլ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալու հեռանկարների դիտարկման պարագայում, հայկական շահերի տեսանկյունից, մտահոգիչ հանգամանքը կապված է մեր կարևորագույն ու ամենաառաջնահերթ խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի հետ։ Ամբողջ հարցն այն է, որ Կրեմլը, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը՝ ի դեմս պուտինյան վարչակարգի, նմանատիպ գործիքների միջոցով, ինչպիսիք են նույն ՀԱՊԿ-ը ու ԵԱՏՄ-ն, փորձում է վերականգնել Մոսկվայի նախկին ազդեցությունը, այսպես կոչված՝ հետխորհրդային տարածքում, ու եթե խոսենք կոնկրետ Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի մասին,- Վրաստանն, իհարկե, առանձին խնդիր է,- ապա պարզ է, որ հակամարտող այս երկու երկրները հնարավոր չէ միասին ընդգրկել նման խոշոր նախագծերում, քանի դեռ նրանք թշնամական հարաբերությունների մեջ են, ու Ղարաբաղի հարցը վերջնականապես չի լուծվել բոլոր կողմերին գոհացնող տարբերակով։ Սրա մասին, ի դեպ, Կրեմլի ներկայացուցիչները խոսել են հրապարակայնորեն։ Օրինակ՝ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը 2017-ի հոկտեմբերին Երևանում հայտարարել է[1], որ «եթե Կովկասում ուզում ենք խաղաղություն, ապա ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵԱՏՄ-ին»։ Իսկ Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, Գլազևի խոսքերով, կախված է Հայաստանի որոշումից։ 2018-ի օգոստոսին, երբ, ինչպես նշեցինք վերևում, ակտիվացել էին խոսակցությունները այս հարցի շուրջ, պաշտոնական Երևանը հայտնեց իր հստակ դիրքորոշումը։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։ Բայց հայտնի չէ, թե ի՞նչ դիրքորոշում կարտահայտի Երևանը, եթե Պուտինի ներկայացրած փաթեթի վավերացումից հետո առաջարկվի դիտորդի կամ ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել Ադրբեջանին՝ մի պետության, որը ոչ թե պարզապես խնդիր ունի Հայաստանի հետ, այլև բոլոր հնարավոր ճակատներով ու միջազգային բոլոր հարթակներում հակահայ, հայատյաց քաղաքականություն է իրականացնում ու բոլորովին վերջերս՝ նախորդ տարվա աշնանը, երբ ճգնաժամային իրավիճակ էր առաջացել ՀԱՊԿ-ում նոր գլխավոր քարտուղարի հայտնի խնդրի շուրջ, իր մտերիմ բարեկամների՝ Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների օգնությամբ փորձում էր միջամտել կազմակերպության ներքին գործերին ու ամեն կերպ վնասել հայկական շահերին, թուլացնել Հայաստանի դիրքերը՝ հայտարարելով, թե «ՀԱՊԿ-ի խնդիրը առաջին հերթին Հայաստանն է»։

Հայաստանը կողմ է քվեարկել փաթեթին

Այս համատեքստում պետք է հիշատակել այն փաստը, որ ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու երկրորդ և երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թ. նոյեմբերի 8-ին Աստանայում գումարված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ խոսքերով՝ Հայաստանի ղեկավարը նույնպես մասնակցել է դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի հետ կապված հարցերի քննարկմանը ու իր համաձայնությունն է տվել համապատասխան փաստաթղթերի ընդունմանը։ Այլ հարց է, որ անդամ չհանդիսացող երկրներին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու փաթեթին համաձայնություն տալը չի նշանակում ավտոմատ կերպով համաձայնություն տալ Ադրբեջանին նման կարգավիճակ տալուն։ Կան վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ առանց կոնսենսուսի և առանց Հայաստանի համաձայնության դա հնարավոր չէ, և կան վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ ՀԱՊԿ կանոնադրությունը կոնսենսուսի պարտադիր պահանջը շրջանցելու որոշ սողանցքներ ունի[2]։

https://mamul.am/images/photos/190627/der-shat-shokayin-bacahaytumne-n154444-1.jpg

Հայաստանն իր համաձայնության դիմաց պիտի ինչ-որ բան պահանջի

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը նույնպես կարծում է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանին կազմակերպության դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ հնարավոր չի լինի տալ առանց անդամ պետությունների փոխհամաձայնության ու, մասնավորապես, առանց Հայաստանի համաձայնության։ Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս նախաձեռնության հիմնական «թիրախները» Ադրբեջանն ու Մոլդովան են։

Մոլդովան, ինչպես գիտենք, դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում, և այս երկրի նախագահ Իգոր Դոդոնը, որը հայտնի է իր «ռուսամետ» հայացքներով, նաև ակնարկել է ՀԱՊԿ-ում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու ցանկության մասին։ Ադրբեջանի ղեկավարությունը ևս, ըստ մեր զրուցակցի, նախկինում ակնարկել է ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, և այս առումով կարևոր է Հայաստանի հավանությունը։ Այս տեսանկյունից, իհարկե, պետք է հաշվի առնել այն, որ, ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ վերջին վեճը ցույց տվեց, նմանատիպ կազմակերպություններում, որտեղ տոն տվողը հիմնականում ավտորիտար առաջնորդներն են, կանոնադրությունը, օրենքները, ընդունված կանոնները հաճախ ստորադասվում են այս կամ այն առաջնորդի անձնական նկրտումներին կամ էլ քաղաքական շահերին։ Չմոռանանք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ, ըստ կանոնադրության, նշանակվում է կոնսենսուսի հիման վրա, բայց դա չխանգարեց Բելառուսի կողմից առաջադրված թեկնածուին բաց տեքստով ակնարկել, թե եթե Հայաստանը հավանություն չտա իր թեկնածությանը՝ որոշումը կարող է ընդունվել «սահմանափակ կազմով»։ Հետևաբար, եթե հնարավոր չլինի արգելափակել Ադրբեջանի ինտեգրումը ՀԱՊԿ-ին, ապա պետք է փորձել գոնե սակարկել Մոսկվայի հետ և ինչ-ինչ օգուտներ ստանալ դրա դիմաց։

«Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է հավանություն տա դիտորդի կարգավիճակին, կամ էլ, եթե հավանություն տա դիտորդի կարգավիճակին՝ դրա դիմաց պետք է լուրջ խոստումներ ստանա Ադրբեջանից այն հույսով, որ այդ կարգավիճակում Ադրբեջանն ավելի կանխատեսելի կլինի, քան ներկա կարգավիճակում։ Նաև պետք է հաշվի առնենք այն, որ դիտորդ լինելը չի ենթադրում մասնակցություն որոշումների կայացման գործընթացին։ Այնպես որ՝ սա քննարկման հարց է մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Համաձայնության դեպքում Հայաստանը ինչ-որ բան պետք է դրա դիմաց ստանա»,- ասաց Արմեն Վարդանյանը՝ ավելացնելով, որ թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցման հարց բարձրացնելու դեպքում Հայաստանը միանշանակ պետք է վետո կիրառի, այս հարցը նույնիսկ քննարկելու կարիք չկա։

«Լավրովի ծրագիրն» ու Մոսկվայի հեռահար նպատակները

Ամեն դեպքում, հարցերի ամբողջ այս համալիրը քննելիս, հետխորհրդային տարածքում անվտանգության, քաղաքական և տնտեսական բարդ գործընթացների խճանկարին նայելիս, պետք է նկատի ունենալ անկյունաքարային այն հանգամանքը, որ Հայաստանը և Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հետ միասին, Մոսկվայի լիարժեք գերիշխանության տակ վերադարձնելու ծրագրի հիմքում, ըստ մի շարք վերլուծությունների և վարկածների[3], գոնե միջնաժամկետ առումով ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «լավրովյան ծրագիրը»՝ ռուսական տխրահռչակ այն նախագիծը[4], որի գոյությունը պաշտոնական Մոսկվան մինչ օրս հերքում է։ Բաքուն էլ իր հերթին հմտորեն օգտագործում է Ադրբեջանը հետխորհրդային ինտեգրացիոն կառույցներին միացնելու Մոսկվայի շահագրգռությունը՝ ակնարկելով, որ կմիանա ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, եթե Ռուսաստանը ստիպի հայկական կողմին տարածքային զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ ամենևին էլ պատահական չէ այն փաստը, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2015 թ. աշնանը, երբ ռուսական, ադրբեջանական մամուլը քննարկում էր Ադրբեջանի եվրասիականացման հարցը «Լավրովի պլանի» իրագործման համատեքստում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե «Լավրովի առաջարկները» կարող են նպաստել հիմնախնդրի լուծմանը[5]։ Ի դեպ, Մամեդյարովը այսօր էլ շարունակում է խոսել «2016 թ. ռուսական առաջարկների» ու, մասնավորապես, հիմնախնդրի կարգավորման այն կետերի իրագործման առաջնահերթության մասին, որոնք ամբողջովին տեղավորվում են «լավրովյան ծրագրի» տրամաբանության մեջ[6]։

Որպեսզի պատկերն էլ ավելի հստակ լինի՝ ավելացնենք, որ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն ծրագրերի ընդլայնման և Արցախի հիմնահարցի միջև կապը, իրեն հատուկ անկեղծությամբ, նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակայնորեն բացահայտել և ցույց է տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկ ժամանած ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը պատմելով, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ (որը հավանաբար տեղի է ունեցել 2016 թ. հոկտեմբերին) ինքն ու Պուտինը միասնական դիրքորոշում են հայտնել՝ առաջարկելով Սերժ Սարգսյանին հանձնել 5 շրջանները, և խոստացել են ՀԱՊԿ-ի զորքերը մտցնել Լեռնային Ղարաբաղ անվտանգությունն ապահովելու համար, բայց Սարգսյանը չի համաձայնվել[7]։

«Ինչո՞ւ չեն ուզում։ Դատարկ է այդ 5 շրջանը։ Դա առաջին քայլն էր։ Այդ դեպքում Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում կլինեին»,- ասել էր Լուկաշենկոն։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Ադրբեջանի «եվրասիականացման» գինը. ի՞նչ առևտուր են անում Մոսկվան և Բաքուն Ղարաբաղի շուրջ»։

[2] Տե՛ս՝ «Հայաստանին դու՞րս են մղում ՀԱՊԿ-ից»։

[3] Տե՛ս, օրինակ, «Ալիևի պայմանը Պուտինին կամ «Լավրովի պլանը»՝ հին ու նոր մարտահրավեր «նոր Հայաստանի» համար»։

[4] Տե՛ս՝ «Պուտինի պլանը. հինգ շրջանի դիմաց՝ Արցախի համար միջանկյալ ամուր» կարգավիճակ։

[5] Տե՛ս՝ «Ադրբեջանի «եվրասիականացման» գինը. ի՞նչ առևտուր են անում Մոսկվան և Բաքուն Ղարաբաղի շուրջ»։

[6] Տե՛ս՝ «Մոսկվան ու Բաքուն փորձում են վերբեռնել «Լավրովի ծրագիրը». ինչո՞ւ Մամեդյարովը հիշեց «խաղաղապահների» մասին»։

[7] Տե՛ս՝ «Ինչու Սերժը չտվեց 5 շրջանները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում