Կասպշիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Փարիզում Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։
Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։