Ստեղծվել Է աշխարհում առաջին ճկվող համակարգիչը
16:42, 14 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lenovo ընկերությունը ներկայացրել Է ճկվող Էկրանով նոութբուք: Ընկերությունում նշում են, որ դա դեռեւս նախատպին Է, եւ որ լիարժեք ռելիզը կկայանա 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Verge-ը:
Սարքն ունի 13,3-դյույմանոց ծալովի Էկրան՝ 2K լուծաչափով եւ կողմերի 4:3 հարաբերակցությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոութբուքի քաշը չի գերազանցում մեկ կիլոգրամը, սակայն ավելի ստույգ տվյալներ իմանալ չի հաջողվել: Նաեւ ընկերությունը չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը: Միայն հայտնի Է, որ սարքն աշխատում Է լիարժեք Windows 10-ի կառավարմամբ եւ ունի Intel-ի պրոցեսոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում