Բնապահպան․ 1 տարում Սևանում ձկնորսական նավակները մոտ 2 անգամ ավելացել են

Բնապահպան․ 1 տարում Սևանում ձկնորսական նավակները մոտ 2 անգամ ավելացել են

PanARMENIAN.Net - Բնապահպան Այսեր Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սևանում ձկնորսության պիլոտային ծրագրին, արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք փաստում են, որ մեկ տարում ձկնորսական նավակների քանակը մոտ երկու անգամ ավելացել է։

«Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ...

Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային (այսպես կոչված փորձնական) ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել

Արբանյակային պատկերների համադրությամբ վեր հանեցի 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակական տարբերությունը: Փաստացի դրանց քանակությունը ավելացել էր մոտ երկու անգամ»,-ասվում է գրառման մեջ։

Բնապահպանը տեղադրել է որոշ տեղամասերի լուսանկարները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել են ՀՀ ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց թույլատրելի չափաքանակները։ Նշվել է, որ որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---