1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 
պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով տիկին Մեյթրոին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակակական է՛լ ավելի բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն անդրադարձել են նաև ս.թ հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, կարևորել կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]