«Ակնկալում եմ, որ հայրս ազատ կարձակվի». Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ անց կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։

Ինչպես նախորդ նիստերին, այնպես էլ այսօր՝ դատարանի մոտ են հավաքվել Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները։ Տեղում աշխատում են նաև ոստիկանական ուժերը:
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանից ակնկալում է, որ հայրն ազատ կարձակվի։
Անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ Լևոն Քոչարյանն ասաց.

«Կարծում եմ՝ պարոն Վանեցյանը շատ հստակ ասաց այն պատճառները, որոնց համար նա հրաժարական տվեց»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս