News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ հանձնարարական հնչեցրեց:

«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն: Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով հնարավորին ֆինանսական բեռը նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են սահմանվում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածների վրա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաեւ տեղական բյուջեի եւ այլ վճարների ավելացում:

Վարչապետը  հանձնարարեց Գյուղատնտեռսության, Բնապահպանության, տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարներին, ինչպես նա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես Սեւան Ազգային պարկի, տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու եւ համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ