News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում մտադիր են աճուրդի հանել տեղացի միլիարդատեր Մաանա ալ Սանեայի անշարժ գույքն ու ավտոմեքենաները: Reuters-ի տվյալներով՝ այս գործը կապված չէ նախորդ տարի նոյեմբերին հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում հարյուրից ավելի միլիարդատերերի եւ իշխանավորների ձերբակալման հետ:

Ձեռնարկատեր Մաանա ալ Սանեան ներառվել էր Forbes՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նա իշխանությունների կողմից ձերբակալվել էր անցյալ տարի՝ իր ընկերության խոշոր պարտքերի պատճառով: Վարկատուները հետապնդում էին նրան վերջին 9 տարվա ընթացքում: Որոշ գնահատականների համաձայն՝ միլիարդատիրոջ ընդհանուր պարտքը 100 միլիարդ ռիալ է կազմում:

Այժմ Սանեայի եւ նրա ընկերության անշարժ գույքը, ինչպես նաեւ մոտ 1000 ավտոմեքենա աճուրդի կհանվեն: Իշխանությունները հույս ունեն միլիարդներ ստանալ այս աճուրդից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ