Որերորդ տարին է ձեր գործը ձգձգվում է, դա մեր շահերից չի բխում.դատավորը՝ Ճըվճվ Արոյի որդուն

Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականունը՝ Սերժուլիկ) այսօր ուղեկցող ոստիկանների ուղեկցությամբ բերվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այս դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով, սակայն երկար չտեւեց: Նիստերի քարտուղարը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ այս անգամ էլ դատարան չի ներկայացել Սերժ Վարդանյանի պաշտպանը՝ նա հեռախոսազանգով տեղեկացրել է, որ այլ նիստով ծանրաբեռված է, ուստի այս նիստին ներկայանալ չի կարող: Բացի դա պաշտպանը տեղեկացրել է, որ Սերժ Վարդանյանը հրաժարվել է իր ծառայություններից: Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալ Վարդանյանից՝ թե ո՞րն է պատճառը, որ որերորդ անգամ փոխում է իր պաշտպանին: Սերժ Վարդանյանը այդ հարցին, սակայն չպատասխանեց, բայց ասաց, որ իր շահերը դատարանում կպաշտպանի Սամվել Ջաղինյանը: Հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացել, Սերժ Վարդանյանը կրկին պատասխան չուներ: Դատավորի մյուս հարցին, շարունակե՞լ նիստը, թե՞ հետաձգել, Սերժ Վարդանյանը անհոդաբաշխ նախադասություն ասաց, ինչին ի պատասխան դատավորն ասաց. «Նորմալ ձեւակերպեք ձեր խոսքը»: Վարդանյանը, ի վերջո միջնորդեց հետաձգել դատական նիստը: Նիստը հետաձգելիս դատավոր Գագիկ Պողոսյանը դիմելով Սերժ Վարդանյանին խիստ տոնով ասաց. «Ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում. նոր փաստաբանը Ձեր հետ պայմանագիր է կնքելու եւ ձեր համաձայնությամբ պետք է գա դատարան ու ծանոթանա գործի նյութերին, որպեսզի հաջորդ նիստին չգա ասի՝ ինձ ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար: Դա ո՛չ ձեր շահերից է բխում, ո՛չ մեր: Արդեն որերորդ տարին է՝ ձեր գործը քննվում է, անընդհատ ձգձգվում է կամ չեք ներկայանում, կամ պաշտպան եք փոխում, կամ այլ պատճառով»: 

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 14-ին՝ ժամը 14:00-ին: Նշենք, որ այս փուլում դատարանը պետք է հարցաքննի փորձագետին: Այս գործը քննվում է շուրջ երեք տարի:

Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Թեեւ սույն գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն Սերժ Վարդանյանը մեկ այլ դրվագով՝ խուլիգանության եւ կողոպուտի գործով այժմ գտնվում է կալանքի տակ: Նա կալանավորվեց այն օրը, երբ նրա ավագ եղբայրը դարձավ երկու ՃՈ տեսուչի կյանք խլած ավտովթարի մասնակից: Այս ողբերգական վթարից հետո էլ Սերժ Վարդանյանի խուլիգանության գործը երեք տարի անց հայտնվեց ուշադրության կենտրոնում:

Տպել
3725 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը