Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Տեր-Պետրոսյանը մեր երեխաներին մատաղ արեց, հետո պոչը քաշեց գնաց. Մարտի 1-ի գործը 2017-ին մոռացության մատնվեց

2017 թվականը թերևս այն տարին էր, որի ժամանակ որևէ քայլ չկատարվեց Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, ամենաքիչը խոսվեց, հիշատակվեց գործի մասին, գործի բացահայտման պահանջ չդրվեց, միջազգային կառույցները իրենց զեկույցներում և հանդիպումներում նվազագույնս հիշեցին մարտյան իրադարձությունները։ Ասել է թե՝ 2008 թվականի 10 զոհերով արյունալի իրադարձությունները գնում են դեպի մոռացություն, և այդ էջը ոմանց կողմից խնամքով փակվում է։

Մարտյան իրադարձությունների և 10 զոհերի մահվան հանգամանքներից, գործի բացահայտումից այս տարի մեկ անգամ խոսվեց։ Դրան  անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, երբ ստանձնեց պատգամավորական մանդատը։   Նա հայտարարեց, որ իր պաշտոնավարման ընթացքում արել է ամեն բան՝ Մարտի 1-ի գործով քննությունն արդյունավետ ապահովելու համար, և հավելել, որ Մարտի 1-ի գործն արհեստական չի ձգձգվում, այլ պատճառն այն է, որ շատ հանգամանքներ անհայտ են և բացահայտման կարիք ունեն:

«Այն հանգամանքը, որ այդ քրգործերը չեն կասեցվում, նշանակում է՝ այդ քրեական գործերով բազմաթիվ անելիքներ կան: Եթե քրեական գործով մեղադրյալ չի կարողացել հայտնաբերվել, բայց գործը կարճելու հիմքեր էլ չկան, գործը կասեցվում է: Քննիչն իր պատկերացմամբ բոլոր քննչական գործողությունները կատարում է, բայց արդյունքի չի հասնում, հետևաբար գործը կասեցվում է: Այն հանգամանքը, որ քրգործը քննիչի կողմից կասեցված չէ, նշանակում է, որ դեռևս քննիչը և դատախազը համարում են, որ այդ քրեական գործերով քննչական գործողությունների անհրաժեշտություն կա», – ասել էր Կոստանյանը:

Վերջինս անդրադարձել էր նաև Մարտի 1-ի գործը 10 մասի բաժանելու նպատակին և նշել էր, որ դրա նպատակը ավելի արդյունավետ քննություն ապահովելն է։ «Մինչև իմ պաշտոնավարումը այդ գործերը ամբողջական մեկ քրգործի շրջանակում էին քննվում, իսկ դա, որպես կանոն, առաջացնում է քննության անարդյունավետություն: Հետո իմ հանձնարարությամբ, որպեսզի յուրաքանչյուր մահվան կապակցությամբ ավելի արդյունավետ քննություն իրականացնենք, գործը 10 մասերի առանձնացրինք՝ յուրաքանչյուրն առանձին գործով: Ինչո՞ւ, որպեսզի դա հնարավորություն տա նաև քննիչին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին ավելի առարկայական պատկերացնել, թե գործը քննության որ փուլում է, ինչ հետևանքներ կան, և յուրաքանչյուր քննիչի որոշում, որը ոչ արդյունավետ են համարում, կարողանան սահմանված կարգով բողոքարկել», –  ասաց Կոստանյանը:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զարմանալի չէ այս վիճակը, ոչ էլ իրենք առանձնապես դժգոհում են այս վիճակից։ Իրենք Հայաստանի արդարադատությունից ոչ մի սպասելիք չունեն: «Դուք գիտեք, որ մեր գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են, գործի քննությունը վերջացած է, սպասում ենք ՄԻԵԴ վճիռներին։ Իսկ մեր իշխանություններից ոչ մի ակնկալիք չունենք։ Ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք մեկից, երբ իրենք են սպանել մեր երեխաներին։ Իրենք իրենց չեն դատի։ Գործը չի բացահայտվի՝ մինչև իշխանափոխություն չլինի։ Մենք սպասում ենք իշխանափոխության և Եվրոպական դատարանի որոշմանը։ Ուրիշ ոչ մի սպասելիք չունենք»,- ասաց Քլոյանը։

Նրա խոսքով՝ վերջին անգամ իրենց 2.5 տարի առաջ են հրավիրել, նոր քննիչ է ներգրավվել գործում, նոր բացատրություններ են տվել, նոր ճանապարհային քարտեզ են մշակել, որը, Քլոյանի խոսքով, իրենց, լրատվական դաշտին, Եվրոպային շփոթության մեջ գցելու համար է և իմիտացիա ստեղծելու նպատակ ունի, որ այդ ուղղությամբ աշխատում են։ «Բայց սուտ են խոսում, մեր գործերը մի կողմ են շպրտել, իրենք ոչ էլ ուզում են էդ մասին հիշեն, բացահայտեն։ Շուտով կլրանա մեր երեխաների մահվան 10 տարին, և ոչ մի առաջընթաց։ Բայց մեզ ուզում են ցույց տալ, որ իբր առաջընթաց կա։ Բայց ոչ մի առաջընթաց էլ չի լինի։ Սպանողը իրենք են։  Ես սպանողի անունն էլ գիտեմ, հրաման տվողի անունն էլ։ 3 անգամ ՀՔԾ-ում գրել եմ, որ այդ մարդն է սպանել իմ որդուն, բայց ոչ մի առաջընթաց։ Չեն բացահայտում, որովհետև իրենք են ոտքից գլուխ մեղավոր»,- նշեց Քլոյանը։

Մեր դիտարկմանը՝ Հայաստանում իշխանափոխության ոչ մի նախադրյալ էլ չկա, նշանակում է՝ այդ գործերը այդպես էլ փակվելու են և 10 զոհերի մահվան հանգամանքները անհա՞յտ են մնալու, պարոն Քլոյանն արձագանքեց. «Բոլոր բռնապետերն էլ՝ Ստալինը, Մուբարաքը, արաբական երկրների մյուս ղեկավարները, 30-40 տարի ղեկավարել են, բայց  վերջում նրանց վախճանը լինում է։ Նրանց նմաններին վերջում ձերբակալում են, ոմանց սպանում են։ Սրանց ժամանակն էլ է գալու։ Միգուցե ես չտեսնեմ, բայց իմ թոռնիկներն ականատես են լինելու Հայաստանի  ազատագրական  պայքարի համար փողոց դուրս եկած և գնդակահարված  քաղաքացիների գործերի բացահայտմանը։ Թեկուզ ուշ, բայց մի 10-20 տարի հետո մենք դա կտեսնենք»։

Մարտի մեկի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ տիկին Ջեմմա Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Մարտի մեկի գործը վաղուց մոռացության են մատնել բոլորը, այդ թվում՝ ընդդիմությունը։ «Բոլորը իրենց աշխատավարձերը ստանում են, իսկ գործի բացահայտումը ոչ մեկին չի հետաքրքրում՝ ո՛չ նախագահին, ո՛չ քննիչներին, ոչ էլ իրենց ենթականերին։ Մենք իրենց տղաներին պետք է սպանենք, որ անհանգստանան»,- ասաց տիկին Ջեմման՝ հավելելով. «2013 թվականից սկսած՝ ես ոչ մի մարտի մեկի օր միջոցառման չեմ գնում, որ օրվանից Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի ձեռքը դրեց իր գրպանը և սկսեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, այդ օրվանից ես էլ  միտինգների չեմ գնում, մարտի 1-ին էլ Ազատության հրապարակ չեմ գնում։ Հիմա էլ մեզ տարան կախեցին Եվրադատարանի վզից. էշ, մի սատկի՝ գարուն կգա, յոնջա կուտես վիճակ է։ Մերոնք էլ  ո՛չ հարցում են անում, ո՛չ հետաքրքրվում են։ Անունով փաստաբաներ ունենք, բոլորն էլ մոռացել են ամեն ինչ»։

Տիկին Ջեմման նշեց, որ սա այն երկիրն է, որը հենց  այս վիճակին էր արժանի։ Ինքը շատ վիրավորված է բոլորից։ Անգամ Մարտի մեկի 10-րդ տարելիցին չի պատրաստվում մասնակցել։ «Ես Արամ Մանուկյանին էլ եմ ասել, որ չեմ գնալու։ Լևոն Տեր-Պետրոսյանը մատաղ արեց մեր երեխաներին, ու պոչները քաշեցին։ Իսկ մեր երեխաները անգամ մի հուշաքարի արժանի չեղան։ Գրանտները ուտում են, իրենց համար կայֆավատ են լինում, ոմանք էլ, ինչպես ես, -10 ցրտին տանը նստած անգամ հոսանքի փողը չեն կարողանում տալ։ Շնորհակալ եմ բոլորից էլ՝ պետությունից էլ, սպանողից էլ, հետաքրքրվողներից էլ»,- վրդովված եզրափակեց տիկին Ջեմման։

Ի դեպ, այսօր Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 38 տարեկան: Գոռ Քլոյանը մահացել է 2008-ի մարտի 1-ին «Չերյոմուխա -7» հատուկ միջոցի կիրառումից: Ջեմմա Վարդանյանի խոսքով՝ առաջ գոնե զոհերի ծննդյան օրն էին հիշում, գերեզմաններ էին այցելում։ Հիմա նույնիսկ դա է մոռացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում