Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Samsung-ը ծալովի էկրանով եւս երկու սմարթֆոն է մշակում. Bloomberg

Samsung-ը ծալովի էկրանով եւս երկու սմարթֆոն է մշակում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ն աշխատում Է ծալովի Էկրանով եւս երկու սմարթֆոնի ստեղծման վրա: Ինչպես նշում Է Bloomberg գործակալությունը, Galaxy Fold-ի շնորհանդեսից հետո ընկերությունը ձգտում Է առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայի այս հատվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության աղբյուրների խոսքով՝ հեռախոսներից մեկը ծալվելու Է ուղղահայաց՝ դիսփլեյով ներս, իսկ երկրորդն ստեղծելու են սմարթֆոնի ու պլանշետի գործառույթները զուգակցող Huawei Mate X-ի նմանությամբ: Նշվում Է, որ Samsung-ը պլանավորում Է ուղղահայաց ծալվող սմարթֆոնը ներկայացնել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին: Գաջեթը դրսից ունենալու Է լրացուցիչ Էկրան, բայց արտադրողը կարող Է հանել այն: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան հաջող վաճառքներ կարձանագրի Galaxy Fold-ը: Աղբյուրները նաեւ հայտնել են, որ երկրորդ սարքը կթողարկվի ավելի ուշ եւ կլինի ավելի բարակ, քանի որ այն չունի լրացուցիչ Էկրան:

Արտադրողը կարող Է ծալովի սմարթֆոնների իր շարքի համար օգտագործել նաեւ մատնահետքերի ներսարված տվիչ, ինչպես Galaxy S10-ինն Է:

Դրա հետ մեկտեղ Bloomberg-ը նշում Է, որ դեռեւս դժվար Է գնահատել, թե որքան հաջողակ կլինեն ծալովի Էկրաններով սմարթֆոնները: Ավելի վաղ նման սարքի իր տարբերակը ցուցադրել Է նաեւ Xiaomi ընկերությունը: Samsung-ը ծալովի Էկրանով Galaxy Fold սմարթֆոնը ներկայացրել Է փետրվարի 20-ին: Սարքն սմարթֆոնի ռեժիմով ունի 4,6 դյույմ անկյունագծով Էկրան եւ 7,3 դյույմ՝ պլանշետի ձեւաչափով: Սարքը հանդերձված Է վեց տեսախցիկով եւ հասանելի Է չորս գույնով՝ սեւ, արծաթագույն, կանաչ եւ երկնագույն: Galaxy Fold-ը կապահովի մուտքը 5G հինգերորդ սերնդի ցանցեր, իսկ դրա արժեքը կկազմի 1980 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]