211652_close_icon
views-count25680 դիտում article-date 09:47 12-12-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբդուլլահ Զամիռը իր վարած «MACK» մակնիշի բեռնատարով (ցիստեռնով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հաայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը դարձել է միակողմանի, և առկա է եղել վառելիքի արտահոսք։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր ժամանել են Աղվանու հենակետից։

Օպերատիվորեն ժամանել են նաև թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր