1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանից ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը. հետևողական աշխատանք և սպասելի ցուցանիշ

 Հայաստանից ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի 
սահմանը. հետևողական աշխատանք և սպասելի ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա 11 ամիսներին տնտեսական աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել: Հունվար-նոյեմբերին արտահանման ծավալներն Հայաստանի անկախության ժամանակաշրջանում առաջին անգամ գերազանցել են 2 միլիարդ դոլարը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, նման ցուցանիշը սպասելի էր և կառավարության՝ արտահանմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունք: «Ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը: Նման ցուցանիշն, անշուշտ, սպասելի էր, քանի որ, հանդիսանալով տնտեսության շարժիչ ուժերից մեկը, արտահանումը ողջ տարվա ընթացքում արձանագրել էր կայուն աճի միտում»,-ասաց փոխնախարարը: Նրա խոսքով` տնտեսական ակտիվության 7.3 տոկոս աճն էլ ամենաբարձրն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկանքի` 2017-ի հունվար-նոյեմբերին երկնիշ աճ է ապահովվել ծառայությունների ծավալում (14.2), առևտրի շրջանառության (14.4), արդյունաբերական արտադրանքի ծավալում (12.3), արտաքին ապրանքաշրջանառության (26.4), արտահանման (23.5) և ներմուծման (28) ոլորտներում: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում, այն դեպքում, երբ նախորդող ամիսներին այս շարքը համալրում էր նաև շինարարության ոլորտը: Այն ողջ տարվա ընթացքում առաջին անգամ ակտիվացման նշաններ է ցույց տվել՝ 11 ամսում աճելով 0.3 տոկոսով (324 միլիարդ 558 միլիոն դրամ): Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը 4.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]