Թրամփը հերքել է Թիլերսոնի առաջիկա հրաժարկանի մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն լուրերը, որ Ռեքս Թիլերսոնն առաջիկայում պետք է լքի պետքարտուղարի պաշտոնը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Այն ԶԼՄ-ները, որոնք հայտարարում են, որ ես աշխատանքից հեռացրել եմ Ռեքս Թիլերսոնին, կեղծ լուրեր են տարածում: Նա չի հեռանում, և թեկուզ մենք տարաձայնություններ ունենք, մենք միասին լավ ենք աշխատում, Ամերիկային կրկին հարգում են»,- թվիթերում գրել է Թրամփը:
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ Ռեքս Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ տնօրն Մայք Պոմպեոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում