Էրդողանը սպառնացել է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Ռոյթերսին:
Էրդողանը պարզաբանել է, որ դա կլինի այն դեպքում, եթե իրավիճակը Իդլիբում արագ չհանգուցալուծվի:
«Սիրիայում իրադարձությունների զարգացումը նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի ներսում իրադարձությունների զարգացումը: Մենք չենք կարող լռություն պահպանել Սիրիայում և Իդլիբում իրավիճակի շուրջ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը կրկին մեղադրել է Դամասկոսին ու ՌԴ-ին հակամարտության ապաէսկալացիայի պայմանավորվածությունները խախտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը մեղադրում է Էրդողանին՝ Լիբիայում հակամարտությանը խառնվելու մեջ
- Էրդողանը մեղադրել է Հաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
- Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
- Պուտինն ու Էրդողանը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել
- Ասադ. Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա