Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Դիանա Կրյուգերը դարձավ 41 տարեկան. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել այսօր երեկոյան

17:03, 15 հուլիսի

Գերմանացի դերասանուհի եւ մոդել Դիանա Կրյուգերն այսօր՝ հուլիսի 15-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Կինոաշխարհի գեղեցկուհին դարձավ 41 տարեկան:

Վաղ տարիքում Դիանան երազում էր դառնալ բալետի պարուհի: Նա պարել սկսել է 2 տարեկանից: Դպրոցական տարիքում նրա լուսանկարը կախված էր դասասենյակի պատից՝ որպես դպրոցի լավագույն պարուհի, սակայն, դժբախտաբար, պարապմունքներից մեկի ժամանակ Դիանան ծնկի վնասվածք է ստանում եւ ստիպված լինում հրաժարվել պարուհի դառնալու իր երազանքից:

Երբ Դիանան 13 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին: Նրա մայրը միայնակ էր մեծացնում երախաներին: Ապագա աստղը ստիպված էր շատ վաղ տարիքից աշխատել, որպեսզի նրանք կարողանային հոգալ իրենց ապրուստը: Այդ տարիներին Դիանան տարբեր աշխատանքներ էր կատարում՝ նամակներ էր բաժանում, ինչպես նաեւ պիցցա էր առաքում:

1991 թ-ին գեղեցկուհին հանդես է գալիս որպես մոդել՝ մասնակցելով «Տարվա արտաքին» մրցույթին եւ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Դրանից հետո Դիանան մի շարք շահավետ առաջարկներ է ստանում:

Ի դեպ, քչերին է հայտնի, բայց 1997 թ-ին Դիանան մասնակցել է Լյուք Բեսոնի «5-րդ տարրը» ֆիլմի քասթինգին, սակայն ֆրանսերենի վատ իմացության պատճառով չի ստացել բաղձալի դերը: Այնուամենայնիվ, Լյուք Բեսոնը նշանակալից դեր է  ունեցել դերասանուհու կյանքում: Հենց նա է Դիանային խորհուրդ տվել մի կողմ թողնել մոդելինգը, տեղափոխվել Փարիզ եւ լրջորեն զբաղվել դերասանական կարիերայով: Համառ աշխատանքի շնորհիվ շիկահեր գեղեցկուհին կարողանում է իրականացնել դերասանուհի դառնալու մտադրությունը՝ նկարահանվելով մեր օրերի ամենապահանջված ֆիլմերում:

Դրանցից 5-ն առաջարկում ենք շաբաթ երեկոյան դիտման համար.

«Անփառունակ սրիկաները»

«Տրոյա»

«Հաջողություն, իմ թագուհի»

«Պարոն ոչ-ոք»

«Կախվածություն»


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել