1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում հունիսին կանցկացվի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հայաստանում հունիսին կանցկացվի հայ-վրացական միջկառավարական 
հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունիսին նախատեսվում է անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև նախատեսված է անցկացնել գործարար համաժողով:

«Ես խնդիր եմ դրել, որ Բագրատաշենից Երևան եկող ավտոճանապարհները լինեն ամենաբարձր որակի: Ճանապարհները պետք է նորմալ վիճակում լինեն, որպեսզի այդ առևտրաշրջանառությունը ստացվի: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մեր գործընկերների հետ անընդհատ քննարկում ենք երկաթուղային հաղորդակցության որակի հարցը, սակագնային քաղաքականությունը: Մենք պետք է ստեղծենք դաշտը, որ գործարարները աշխատեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]