Փաշինյան. Կորոնավիրուսի նոր դեպք ՀՀ-ում չկա, սպասում ենք ևս 9 թեստի պատասխանի

Փաշինյան. Կորոնավիրուսի նոր դեպք ՀՀ-ում չկա, սպասում ենք ևս 9 թեստի պատասխանի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չկա, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է եղել, ևս 9 թեստի պատասխանի դեռ սպասում են, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե դրանք հաստատվեն, որևէ խուճապի առիթ չպետք է լինի, սա հաղթահարելի հիվանդություն է և նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշված վարակակիրը, փաստորեն, չի բուժվում, չունի ոչ մի բողոք, ախտանշան. կարճ ժամանակ ջերմություն է ունեցել, որն իջել է: Մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող քաղաքացիներից ոչ մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշան չկա:

Կառավարության ղեկավարը նաև կոչ է արել սահմանափակել ուղևորությունները Իտալիայի, Թուրքիայի ուղղությամբ և հետևել առողջապահության նախարարության ցուցումներին:

Վարչապետը նշել է, որ այս պահին գնահատվում են ռիսկային ուղղությունները և սահմանափակումներ են մտցվում այդ ուղղություններով, բոլորը ՀՀ-ն փակել չի կարող:

Փաշինյանը նշել է, որ դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար աշխատանքներ են տարվում: Նա կոչ է արել խուճապային կոչեր և քայլեր չանել, հետևել առողջապահության նախարարության ցուցումներին:

Մարտի 1-ին ՀՀ-ում հայտարարվեց, որ կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն է գրանցվել: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---