Տնտեսական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը
24/10/2019 20:44
Կիսվել

Հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է: Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը կարևոր նախապայման է տվյալ ճյուղի կայուն զարգացման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ, գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ, հետևաբար գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների հետևանքով զգալի կորուստներ են կրում: Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամ։ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30.0 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները: Էկոնոմիկայի նխարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնունմ, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծրագրի իրականացման կարևորությունը և նշել. «Սա երկար տարիների պրակտիկա է, երբ կարկուտը ինչ-որ մի տարածքի բերք ոչնչացնում է, կառավարությունը ինչ-որ մի փոքր փոխահատուցումն է տալիս գյուղացիներին, որը, ըստ էության, աննշան օգնություն է: Հիմա այս համակարգի ներդրման հետ կապված կա մի կարևոր առանձնահատկություն. կառավարությունն ապահովագրական պոլիսների գնի կեսը վճարում է՝ 50-60 տոկոս: Այն պահին, երբ գյուղացին, գյուղացիական տնտեսությունը դա գնեց, այդքան փողը մենք ենք տալիս: Սրա համար մենք նախատեսել ենք բյուջետային միջոցներ: Հիմա մենք պետք է հասկանանք՝ բոլոր այն մարզերում, որտեղ կա այս ապահովագրության հնարավորությունը, որին կառավարությունը 50 տոկոսով մասնակցում է, խոսակցություններն այն մասին, որ կառավարությունը պետք է կարկուտից հետո գյուղացուն օգնություն տա, փակվում են : Մենք սա անում ենք նրա համար, որ գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն ստանա, այլ գյուղացին իրոք ապահովագրական ռեալ փոխհատուցում ստանա»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 363,351.6 հազար դրամ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: ՀՀ 21 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 992,941.920 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 764,385.495 ՀՀ դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 363,351.6 ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է թվով 518 ծրագրային հայտ, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 483-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում է շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքից և նշել, որ նախորդ տարի խոսվում էր 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասին: Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ որոշ ծրագրերի իրականացումը կտեղափոխեն հաջորդ տարի: «Պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: Ըստ էության, դա մեր կողմից ապահովվել է: Կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր համայնքներից եկած հայտերն ընդունվեն. շուրջ 483 հայտնի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամեն տարի աճը մի քանի մլրդ դրամով ավելի է լինելու»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի համար 10 մլրդ դրամը պետք է լինի նվազագույնը: «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Որ պահին 100 տոկոսով ապահովեցինք, պետք է մյուս տարի ավելացնենք սուբվենցիոն մեր համաֆինանսավորման մասը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով իրականացվող ծրագրերի որակին՝ վարչապետը նշել է, որ անորակ աշխատանքը չի վճարվելու և չի ընդունվելու. «Այստեղ պետք է բոլորն արձանագրեն, որ ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի արդարացում չի ընդունվելու, որևէ անորակ աշխատանք Հայաստանի Հանրապետությունում ուղղակի պետք է չարվի»:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34