211652_close_icon
views-count34420 դիտում article-date 11:10 09-10-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և տարածքային բաժնի ծառայողները: Ահազանգի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը և արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դպրոցի 250 աշակերտներն ու ուսուցչական ողջ կոլեկտիվը տարհանվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր