211652_close_icon
views-count3322 դիտում article-date 10:44 17-09-2019

Բելառուսական կինոփառատոնը կամփոփվի հայկական ֆիլմով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երիտասարդ կինոռեժիսոր Մաննեի «Ադապտացիա» ֆիլմը, որը բազմիցս է հիշատակվել իր հաղթանակներով, շուտով կցուցադրվի Մինսկում: «ԵվրազիաԴոկ» կինոփառատոնի փակման արարողության ֆիլմը «Ադապտացիա՛»-ն է: Հեղինակավոր փառատոնը այս տարի անցկացվելու է Սմոլենսկում և Մինսկում: Փառատոնը տեղի կունենա Սեպտեմբերի 30ից Հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում: Ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է, որտեղ ամփոփված են փիլիսոփայական տպավորություններ առաջացնող տարբեր տեսարաններ: Այն ցուցադրվել է աշխարհի ավելի քան 25 երկրում, ստացել է տասնյակ և ավելի մրցանակներ, տպագրվել համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրերում: Ռեժիսորը՝ Մաննեն և պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, ֆիլմը ստեղծել են 2017 թվականին: Երկու տարի անց այն չի դադարում մասնակցել միջազգային փառատոների: Մինսկ քաղաքում «Ադապտացիա՛» ֆիլմը կցուցադրվի երկրորդ անգամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր