Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացանք «Թվիթեր»-ի ԱԳՆ-ի էջից:

ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս