Splash News գործակալությունը փոխհատուցում կտրամադրի արքայազն Հարիի առանձնատունը նկարահանելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Splash News-ը նաև ներողություն է խնդրել արքայազն Հարիից տունը նկարահանելու համար:
Նշվում է, որ լուսանկարների տարածումը ազդել է արքայազնի տան անվտանգության վրա:
Ընդ որում արքայազն Հարիի և Մեգան Մարքլի տան շուրջ ստեղծված աղմուկի պատճառով զույգն այլևս չի կարող ապրել այնտեղ: