Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շախմատի առաջնությունն առաջին անգամ ուղիղ միացմամբ կհեռարձակվի Youtube-ում

Շախմատի առաջնությունն առաջին անգամ ուղիղ միացմամբ կհեռարձակվի Youtube-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը մեծ սպասելիքներ ունի մեկնարկող մրցաշարից:

«Ինչպես միշտ, այս տարի ևս, հետաքրքիր և դիտարժան մրցաշարի ակնկալիքներ ունեմ: Այս տարի առաջին անգամ մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ կլինի շախմատի ֆեդերացիայի Youtube-յան ալիքում և այն կմեկնաբանի Եվրոպայի 2021 թվականի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առաջնության գլխավոր մրցավարը: Վերջինս շեշտեց, որ մրցաշարը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ մարզավիճակում են հայ առաջատար գրոսմայստերները:

Տղամարդկանց 82-րդ առաջնությանն այս տարի մասնակցում են` Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ առաջնությանը չեմպիոնության համար կպայքարեն` Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Նարե Առաքելյանը:

Առաջնությանը հիմնական մասը կմեկնարկի հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 23-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]