Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պայքարը նրա ոգու բարձրագույն թռիչքն էր. Արտակ Դավթյանի ուղերձը Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ

Պայքարը նրա ոգու բարձրագույն թռիչքն էր. Արտակ Դավթյանի ուղերձը Մոնթե 
Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի և արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների և ազատամարտի նվիրյալների փառավոր սերունդ, որոնց համար գերնպատակ դարձավ հայրենիքի պաշտպանությունը:

Մենք այսօր փաստում ենք, որ նրանք իրենց գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեցին հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին`դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և որ ամենակարևորն է՝ իրենց անձնական օրինակով ուղենիշ դարձան բոլորիս համար:

Արցախյան ազատամարտում անուրանալի է Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար Ավոյի դերակատարությունը: Այդ պայքարը նրա համար դարձավ ոգու բարձրագույն թռիչք, սխրանքների, հերոսության ասպարեզ, որտեղ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ մարդն իր ուժը ստանում է մայր հողից և այդ հողին էլ պետք է նվիրաբերի ոգին ու բազկի ուժը:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի և Արցախի ազգային հերոսի`Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ:

Փառք ու պատիվ քեզ, հերո´ս Մոնթե, ծնունդդ շնորհավոր…»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am