Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի հայկական կողմի համանախագահ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Մոլդովական պատվիրակության կազմում, ի թիվս մի խումբ խորհրդարանականների, Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, հայազգի պատգամավոր Հայկ Վարդանյանն է:

Ինչպես տեղեկացնում է Մոլդովայի խորհրդարանի պաշտոնական կայքը, Գրեչանին հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ: Նրան կհյուրընկալեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Օրակարգն ընդգրկում է նաև հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը կայցելի Հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ:

Խորհրդարանի նախագահի այցելությունը Մոլդովա-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների պատմության մեջ առաջինն է:

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]