Վարկանիշային միավորների հետևից. Ֆերդինանդ Կարապետյանը կփորձի հասնել «հեռացող գնացքին»

04/05/2021 schedule19:38

Մայիսի 5-8-ը Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական փուլը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշային միավորներ:

Ընդ որում Կազանի գրան-պրին վերջինն է լինելու օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, հետևաբար նաև վարկանիշային միավորներ վաստակելու վերջին հնարավորություններից մեկն է: Դրանից հետո ձյուդոիստները ևս մեկ հնարավորություն կունենան վաստակել միավորներ հունիսի 6-13-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:

Կազանի գրան-պրիին մասնակցելու է նաև Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Սա նրա վերջին հնարավորություններից մեկն է «հասնել հեռացող գնացքին»: Ներկա պահի դրությամբ Կարապետյանը 1908 միավորով համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 36-րդ տեղը, մինչդեռ ռումինացի Ալեքսանդրու Ռայկուն, որը «վարկանիշային տեղ» զբաղեցնող եվրոպացի վերջին ձյուդոիստն է, գերազանցում է Կարապետյանին 291 միավորով:

Օլիմպիական հույսեր պահպանելու համար Եվրոպայի 2018թ.-ի չեմպիոնին անհրաժեշտ է Կազանում առնվազն երեք փուլ հաղթահարել: Վիճակահանությամբ Կարապետյանը պայքարը սկսելու է 1/32 եզրափակչից. նրա մրցակիցը լինելու է Չամարա Ռեպիյալլագեն (Շրի Լանկա): Հաջորդ փուլում հայ ձյուդոիստի հավանական մրցակիցը Սաուդյան Արաբիան ներկայացնող Սուլեյման Համադն է: Այս երկու մրցակիցներն էլ կարգով անհամեմատ զիջում են Կարապետյանին: Այդ գոտեմարտերի բարեհաջող ելքի դեպքում 1/8 եզրափակչում Կարապետյանին կսպասի կամ ղազախ Ժանսայ Սմագուլովը կամ իտալացի Ջովանի Էսպոզիտոն: Երկուսն էլ համաշխարհային դասակարգման ցուցակում գերազանցում են Կարապետյանին, բայց ամենևին էլ անհաղթահարելի մրցակիցներ չեն: Սմագուլովի հետ Կարապետյանն այս տարի արդեն հանդիպել է՝ Տաշքենդի գրան-պրիի կիսաեզրափակչում: Այդ գոտեմարտն ավարտվեց ղազախ մարզիկի հաղթանակով՝ վազարիով:

Քառորդ եզրափակիչ դուրս գալը շատ կարևոր է Ֆերդինանդի համար: Հենց այդ փուլից է սկսվում մեդալների համար պայքարը: Քառորդ եզրափակչում նույնիսկ պարտվելու դեպքում ձյուդոիստը հնարավորություն է պահպանում պայքարել բրոնզե մեդալի համար և առնվազն ապահովում է 250 վարկանիշային միավոր: Այնպես որ 1/8 եզրափակչի գոտեմարտը կարող է որոշիչ լինել օլիմպիական ուղեգրի համար պայքարում: Մնում է տեսնել՝ ինչ մարզավիճակով է Կարապետյանը մոտեցել Կազանի մրցաշարին:

Ավելացնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը պայքարի մեջ կմտնի մրցումների երկրորդ օրը՝ մայիսի 6-ին: Հիշեցնենք, որ նույն օրը տեղի է ունենալու նաև ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Տպել
857 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին