Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բաստիլի գրավումից Հոկտեմբերի 27 և Մարտի 1. «Սասնա ծռեր»-2 դատական գործը՝ փակուղում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր-2» գործի դատական քննությունը:

Գործի այս մասում տասնմեկ ամբաստանյալներ են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Այս դատական նիստի սկզբում դատարանը մերժեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ Տիգրան Մանուկյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

Հայտարարությամբ հանդես եկավ Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը: Նա ասաց. «Մենք իրերը կոչում ենք իրենց անուններով, օրինակ՝ Խռբշ կամ Ցռան Վերգո… Դուք կարծում եք՝ խելագար ենք կամ տգետ…  Ինչպե՞ս դիմել ձեզ և ձեր եռյակին այն դեպքում, երբ խոշտանգում եք մի ամբողջ ժողովրդի՝ հատկապես Մարտի 1-ից ու Ապրիլյան պատերազմից հետ… Ահաբեկիչնե՛ր, ազգի դավաճաննե՛ր, ղզլբաշնե՛ր… Հետևելով այս դատավարության ամբողջ ընթացքին, նրա շուրջ ծավալված գործունեությանը՝ հասկացա՝ նրանք խորհրդային պետության մնացորդներն են, մեզ դատում են խորհրդային օրենքներով, առաջնորդվելով կեղծ հումանիզմի գաղափարով… Ինչպես բանաստեղծն է ասել՝ Այդ զարհուրելի եռյակը, մեկը մյուսին լրացնելով, դավեր է նյութում մեր նկատմամբ, մեր ազգի ու նրա պայծառ ապագայի նկատմամբ… Զարհուրելի է, որ դատարանը ուղղորդված է նախևառաջ՝ ժողովրդի դեմ… Ի՞նչ պիտի անեք, արեք… Մենք մեր անելիքն արել ենք…»:

Միջնորդությամբ հանդես եկավ Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նա ասաց. «ՀՀ իշխանությունները պարբերաբար ոտնահարել ու ոտնահարում են հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը՝ սրանում ոչ ոք չի կասկածում: Միայն ծույլն այդ մասին չի խոսում… Ազգային հարստությունը կուտակվել է մի խումբ մարդկանց ձեռքին… Պետությունը կուտակել է ահռելի արտաքին պարտք… Այն հիմա հասել է 6 միլիարդ 250 միլիոն դոլարի… Մարտի 1-ին սպանվել է 10 մարդ, ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել… Սերժ Սարգսյանը իր հորինած «ֆուտբոլային դիվանագիտությամբ» կասկածի տակ էր դրել ցեղասպանության ճանաչումը… Ստեղծված պայմաններում ՀՀ քաղաքացին ապստամբելը որպես իր բնական իրավունք է իրացրել…  Սասնա Ծռերը վիժեցրին Հայաստանի տարածքների հանձնման մտադրությունը և մտան ՊՊԾ…»:

Պաշտպանը համեմատություններ արեց Ֆրանսիական հեղափոխության, Բաստիլի գրավման հետ, նշեց, որ ՀՀ-ում առկա է խտրականություն՝ քաղաքական հայացքների հետ կապված: Պաշտպանը հարց տվեց. «Սասնա Ծռե՞րն են օրինապահ, թե՞ դատախազությունը…»:

Այնուհետև պաշտպանը ներկայացրեց Սասնա Ծռերի ապստամբության «քաղաքական և իրավական հիմնավորումները»:

Ըստ Հարություն Բաղդասարյանի՝ Սասնա Ծռերը, նրանց շարքում և իր պաշտպանյալ Արամ Մանուկյանը, գործել են ծայրահեղ անհրաժեշտության և արդարացված ռիսկերի պայմաններում, հետևաբար նրանց գործողությունները որպես հանցագործություն դիտարկելը անթույլատրելի է. «Արամ Մանուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի… Նա գործով նաև տուժող է՝ դադարեցրել է պայքարը վիրավորում ստանալու հետևանքով… Սասնա Ծռերը կանխել են մեծ վտանգ՝ թույլ չեն տվել տարածքների հանձնում, ՀՀ-ում փոխվել է կառավարությունը: Կարող ենք ասել՝ Սասնա Ծռերը օժանդակել են պետության կայացմանը…»:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց՝ դադարեցնել Արամ Մանուկյանի քրեական հետապնդումը, նրան անհապաղ ազատ արձակել, նրան ճանաչել տուժող:

Նախագահող դատավորը այնպիսի խոսք ասաց, որը փաստաբաններին ստիպեց նոր հայտարարություններով հանդես գալ, այդ խոսքի պատճառով պաշտպանական կողմում միանգամից առաջացավ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն անելու ցանկություն: Սա այս նիստում նախագահողի առաջին, բայց՝ ոչ վերջին վրիպումն էր: Դատավորը պաշտպան Հ. Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ կարծիք հայնեց մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը: Նա ասաց՝ Պարտադիր չէ քաղաքական ատրիբուտներ մտցնել միջնորդության մեջ… Փաստաբանը քաղաքական գործիչ չէ, նա պարտավոր է իր պաշտպանյալին իրավական օգնություն ցույց տալ… Պետք է իրավաբանական հիմնավորումներ կատարեք, դա է ձեր պարտականությունը…

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը դատավորի հորդորի վերաբերյալ հարցրեց. «Դատարանը ի՞նչ մտավախություն ունի»:

Նախագահողը երկխոսության մեջ մտավ՝ Դատարանը մտավախություն չունի…

Փաստաբան Արայիկ Պապիկյանը միանալով Հ. Բաղդասարյանի միջնորդությանը՝ դատավոր Օհանյանի խոսքերի վերաբերյալ  ասաց. «Դատավորը պարարտ հող ստեղծեց նրան չվստահելու համար… Դատարանը կշտամբեց պաշտպանին… Ակնկալում եմ, որ դատարանը այսուհետ իր կանխակալ դիրքորոշումը չի հայտնի, այլապես ստիպված կլիենենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել…»:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց. «Պաշտպանը իր պաշտպանյալի լեզուն է, նրա կարծիքն է արտահայտում նաև գաղափարական առումով, դա օրենքով արգելված չէ… Դատարանի կողմից մինչև խորհրդակցական սենյակ մտնելը միջնորդության վերաբերյալ որոշակի կարծիք հայտնելը չի բխում քրեական դատավարության օրենքներից…»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նախագահողին ասաց. «Դուք իրավունք չունեիք պաշտպանին կշտամբելու և սովորեցնելու… Այս դատավարության ընթացքում քաղաքական տարրից խուսափել անհնար է… Առարկում եմ ձեր գործողությունների դեմ… Չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկելու խորհրդակցական սենյակում… Հուսով եմ՝ այսուհետ զերծ կմնաք փաստաբաններին դասեր տալուց…»:

Նախագահող դատավորը թույլ տվեց ևս մի վրիպում՝ փաստաբանին ասելով՝ Ես ձեզ կտամ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը…

Նախագահողի այս արտահայտությունը փաստաբանները դեռ պիտի քննարկեին, բայց մինչ այդ՝ հայտարարություններ արեցին Ծռերը և մթնոլորտը թեժացավ:

Հովհաննես Հարությունյանը ասաց. «Տարածքների հանձնման վերաբերյալ ասեմ՝ մենք լայն փակված աչքերով շատ քաղաքացիներ ունենք, ովքեր մտածում են՝ լավ, մի քիչ էլ տարածք հանձնենք, ի՞նչ կա որ… 2018 թվին Ադրբեջանը կդառնա 100 տարեկան: 2018 թվին Հայոց մեծ եղեռնը կդառնա 103 տարեկան… Տարածքներ զիջելով՝ մենք ոտնահարում ենք այն փաստը, որ Եղեռնը եղել է…»:

Արամ Հակոբյանը հայտարարեց. «88-ից պայքարի մեջ եմ մինչև էս պահը… 96-ից մինչև հիմա իշխանությունը մեր երկրում բռնազավթված է… Ես մասնակցել եմ բոլոր ընտրություններին, միտինգներին, ձայնս անընդհատ բարձրացրել եմ՝ ձայն բարբառո հանապատի… Ես արդեն 60 տարեկան եմ,  30 տարի պայքարում եմ,  30 տարի մի արդար ընտրություն չեմ տեսել էս երկրում… Սևակի խոսքերով ասեմ՝ Երբ չի լինում  ճար, Խենթերն են գտնում հնար…»: Արամ Հակոբյանը անդրադարձավ Հ. Բաղդասարյանի միջնորդության այն մասին, որ Արամ Մանուկյանը պետք է ճանաչվի տուժող: Նա ասաց. «Մեր տղաներից ոչ մեկը ռազմական բախման ժամանակ չի վիրավորվել, այլ սառնասրտորեն նրանց գնդակահարել են դիպուկահարները, դա ուղղակի գնդակահարություն է եղել… Եթե ուրիշ ճար ունենք այս պայմաններում՝ դուք ասեք, մենք սա ենք արել… Սա քաղաքական դատավարություն է, չի կարող ենթատեքստում քաղաքականություն չլինել… Սա հաշվեհարդար է…»:

Վարդան Գերավետյանը նշեց, որ Սասնա Ծռերից երեք հոգի կալանքի տակ չեն, ազատության մեջ են, և այդ մարդիկ չեն քանդում Հայաստանը, չեն վնասում… «Եթե մարդը գրագետ է, պայքարի ավյուն ունի՝ կալանքի տակ է, ով միգուցե չունի՝ կարող է և ազատության մեջ լինել…»:

Այնուհետև Վարդան Գերավետյանը հաշվարկ ներկայացրեց՝ 32 Սասնա Ծռերին կալանքի տակ պահելու վերաբերյալ: Նա նշեց, որ յուրաքանչյուր կալանավորի վրա պետությունը, իր իմանալով՝ օրական մոտ տասը դոլար է ծախսում. «Մեր վրա պետությունը ծախսել է մոտ 150 հազար դոլար… Միգուցե էս խեղճուկրակ պետությունն էդ գումարը այլ բանի վրա ծախսեր, օրինակ՝ զենք-զինամթերք ձեռք բերելու… Եթե մենք ազատության մեջ լինեինք, խելոք կգայինք դատարան… Միջին թոշակը 42 հազար դրամ է, մեր վրա ավելի շատ են ծախսում, քան այն մարդկանց, ովքեր կառուցել են էս երկիրը… Ո՞նց են վերևներում ուտում էդ փողերը… Բնակչությունը մեր երկրում օրեցօր պակասում է, իսկ ոստիկանությունը շատանում է… Երկու-երեք հազար ոստիկանը բավական կլիներ՝ թող արժանապատիվ աշխատավարձ ստանային ու ոչ թե իշխանությանը պահեին, այլ՝ օրենքները… Ոստիկանապետություն է ստեղծվել, գործակալական ցանց են ստեղծել երկրով մեկ՝ մեկ անձի շահերը սպասարկելու համար… Փորձը ցույց տվեց, որ անգամ օլիգարխները պաշտպանված չեն՝ օլիգարխին էլ կարող են կանչել, գլխին բամփել… Ո՞նց եք ապրելու, դատախազնե՛ր, ոստիկաննե՛ր, ինչքա՞ն է սենց շարունակվելու…»:

Մեղադրող Հ. Ենոքյանը առարկեց պաշտպան Բաղդասարյանի միջնորդության դեմ: Նրա առարկության ժամանակ Դեդը տեղից ասաց. «Դրան նայի»: Դատախազը պատասխան տվեց. «Դրան-ը դուք եք»:

Դեդը սկսեց աղմկել: Դատախազը դատարանին կոչ արեց Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ սանկցիա կիրառել: Ինչքան էլ դատարանը փորձում էր զերծ մնալ դատախազի ասելուց հետո սանկցիա կիրառելուց, այնուամենայնիվ, քանի որ Դեդը աղմկում էր, նախագահողը հայտարարեց, թե սանկցիա է կիրառում և նախազգուշացնում է Մարտիրոս Հակոբյանին:

Երբ դատախազը դատավորին կոչ արեց կարգուկանոն սահմանել, նախագահողը դիտողություն արեց մեղադրողին. «Դուք մեզ ցուցում մի տվեք, կարծիք հայտնեք միջնորդության վերաբերյալ»:

Ըստ դատախազի՝ դատարանը այս միջնորդությունը՝ առաջին երկու պահանջի մասով, լուծել չի կարող, քանի որ դեռ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Իսկ Արամ Մանուկյանին տուժող չի կարող ճանաչել, քանի որ գործը դատարանում քննվում է առաջադրված մեղադրանքների ծավալով, այս գործով Արամ Մանուկյանին վիրավորում հասցնելու վերաբերյալ մեղադրանք չկա…

Մեղադրող Չախոյանը նշեց, որ Արամ Մանուկյանը հրազենային վիրավորում ստացել է փոխհրաձգության ժամանակ և դուրս է բերվել ՊՊԾ տարածքից…

Նախագահողը վերջապես կարողացավ հեռանալ խորհրդակցական սենյակ:

Միջնորդության առաջին երկու պահանջի լուծումը՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ դատարանը «հետաձգեց՝  մինչև էական հանգամանքների պարզվելը», իսկ Արամ Մանուկյանին  տուժող ճանաչելու պահանջը մ երժվեց:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը անմիջապես ներկայացրեց հաջորդ՝ սպասելի միջնորդությունը՝ նա ինքնաբացարկի միջնորդություն արեց դատավոր Օհանյանին: Փաստաբանը նշեց. «Դատավորը այս գործով աչառու է, անհարկի ընդհատում է փաստաբաններին ու նրանց պաշտպանյալներին,  իսկ մեղադրողներին չի ընդհատում… Նախագահողը անհարգալից վերաբերմունք դրսևորեց իմ նկատմամբ՝ դիտողություն անելով… Դուք անաչառ չեք ի սկզբանե… Այս գործը լուրջ քաղաքական ենթատեքստ ունի… Գործը քննվում է քաղաքական պատվերի շրջանակում… Դատարանը էս պահին ունի մեղադրական կողմնորոշում և անհարգալից է վերաբերվել պաշտպանների նկատմամբ…»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց՝ Դուք փորձում եք կաշկանդել փաստաբաններին… որպես  մահակ՝ թափահարում եք փաստաբանների վարքագծի կանոնագիրքը… Պետք չէր այդ «մահակը» բացահայտ թափահարել՝ ակնհայտ կանխակալ վերաբերմունք էր պաշտպանների նկատմամբ…

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ այլ գործեր քննելու ժամանակ դատավոր Օհանյանի սեղանին դրված չի լինում փաստաբանների վարքագծի կանոնագիրքը, իսկ այս գործով տվյալ գիրքն օգտագործվում է փաստաբաններին ճնշելու նպատակով…

Ծռերից ՝ Արամ Հակոբյանը նշեց, որ փաստաբանները այս գործով լուրջ կրթություն ստացած իրավաբաններ են, նրանք  հստակ միջնորդություններ են ներկայացնում, սակայն մինչև հիմա ոչ մի միջնորդություն չի բավարարվել…

Արամ Հակոբյանը նշեց նաև, որ ինքը վկա է եղել՝ Արամ Մանուկյանի վրա կրակել են, երբ նա անզեն էր՝ «նա գնդակահարվել է դարանակալ սնայպերի կողմից… Ե՞րբ պիտի էս զավեշտը, էս կարիկատուրան վերանա…»:

Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը ընդվզեց մեղադրողի այն առարկության դեմ, թե պաշտպանը չպետք է վկայակոչեր Մարտի 1-ը՝  իբր դա կապ չունի ներկա գործի հետ…

Վարդան Գերավետյանը նշեց. «Մենք չենք դուրս եկել անձնական խնդիրների կամ շահադիտական նպատակների համար… Փաստաբանը շարադրել էր պատճառները… Դատախազները փորձում են գործի քննությունը տանել զուտ քրեական ճանապարհով, իսկ դատավորը փորձում է այդ ճանապարհը հարթել նրանց համար… Մեր ճանապարհը զուտ քաղաքական ու զուտ ազգային է… Եթե մենք ուզենայինք կրակել պատնեշից այն կողմ կանգնած տղաների վրա, կկրակեինք, նռնակ կգցեինք, բայց չենք արել…Մենք ժամանակ ենք տվել, որ ժողովուրդը ինքնակազմակերպվի, իշխանությունը խելքը գլուխը հավաքի: Բայց հիմա ամեն կերպ ուզում են մեզ տանել քրեական հոդվածների տակ՝ չի՛ ստացվի… Հայերը գնում, ուրիշի երկրներն են շենացնում, մենք ծառայում ենք այլ ազգերի, դա արվում է  երկիրը հայաթափելու համար, մեզ աներկիր ժողովուրդ սարքելու համար… Մենք դեմ ենք ճորտի կարգավիճակին… Էդ 5 շրջանները թող փորձեն հանձնել՝ Սասնա Ծռեր շատ կան դրսում…»:

Հովհաննես Հարությունը, ով նույնպես հրազենային ծանր վիրավորում է ստացել, նշեց, որ իրեն գնդակահարել են անզեն վազելու ժամանակ: Նա պահանջեց, որ դատարանում դիտվի տարածքի տեսանկարահանման չմոնտաժված տարբերակը…

Մեղադրողները առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն անելու հիմքերը բացակայում են:

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց իր պաշտպանյալ Վարդան Գերավետյանին անհապաղ ազատ արձակել:

Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փաստաբան Լուսինե Սահակյանը ասաց, թե ինքն ու Երվանդ Վարոսյանը գնալու են անհետաձգելի քննչական գործողության: Դատավորն ասաց, թե հեռանում է խորհրդակցական սենյակ:

Երբ դատավորը հրապարակեց միջնորդությունը մերժելու որոշումը, արձանագրեց, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հեռացել են դատարանի դահլիճից: Նրանց պաշտպանյալներ Արայիկ Հակոբյանն ու Մարտիրոս Հակոբյանը մնացել էին առանց պաշտպան:

Նախագահողը նշեց, որ փաստաբանների բացակայությունը ներկա պահին չի կարող հարգելի համարվել՝ նրանք հիմնավոր պատճառաբանություն չեն բերել:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ Արայիկ և Մարտիրոս Հակոբյանները առանց պաշտպանի են մնացել, նրանց պաշտպաններին ոչ ոք չի կարող փոխարինել:

Նախագահողը տեղում որոշում կայացրեց… մերժել Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը, և հայտարարեց, որ նիստը շարունակվում է: Դատավորը նույնիսկ ասաց, թե ոչ մեկի պաշտպանական իրավունքը չի խախտվում…

Փաստաբանները աղմուկ բարձրացրին:

Տեսնելով, որ նախագահողը մտադիր է նիստը շարունակել երկու պաշտպանի բացակայությամբ, Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, թե նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն է անում. «Դուք պաշտպանական իրավունքները խախտելով՝ ուղղակի շահագրգռվածություն եք հանդես բերում Մարտիրոս և Արայիկ Հակոբյանների պաշտպանական իրավունքների նկատմամբ…»:

Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը, տեղից վեր կացավ ու հայտարարեց, թե ինքը դուրս է գալիս դահլիճից՝ իր պաշտպանների բացակայությամբ չի կարող մասնակցել նիստի. «Չեմ մնալու, չեմ մնալու՝ նստացրու, պառկացրու, խփի, ուզում եք՝ պատժեք, ինձ  համար  վսյոռավնոյա… Որոշել եմ՝ պետք ա գնամ, մնացածը՝ ձեր գործն ա»:

Նախագահողը փորձեց սանկցիա կիրառել՝ նախազգուշացնել, բայց իրավիճակը նրա վերահսկողությունից ակնհայտորեն դուրս էր գալիս: Դեդը, ոտքի ելած, հայտարարեց. «Ինչ ուզում եք արեք՝ ինձ համար մեկ ա»:

Նախագահողը փորձեց իրավիճակը թեթևացնել ու ասաց. «Որ կանգնած եք խոսում, արդեն լավ է»:

Դեդը հայտարարեց. «Էս ամեն ինչը արհեստական է, ինչի՞ մեր սահմանները անցաք, մեզ համար խաղաղ նստած էինք… Էնպես եք խոսում փաստաբանների հետ, իբր դուք մանկավարժ եք, նրանք՝ ձեր աշակերտները…»:

Փակուղում հայտնված դատավորը աննախադեպ քայլ արեց: Նա դիմեց Լիպարիտ Սիմոնյանին. «Կարող ա՞ պնդեք ձեր միջնորդությունը…. Հիմա ի՞նչ անենք՝ հետաձգե՞նք… »:

Լիպարիտ Սիմոնյանը պնդեց նիստը հետաձգելու միջնորդությունը: Դատարանը վերանայեց նիստը շարունակելու՝ մի քանի րոպե առաջ կայացրած իր որոշումը՝ Մարտիրոս Հակոբյանին ասելով. «Տեսնում եմ՝ չեք ուզում, որ առանց ձեր պաշտպանների նիստը շարունակվի… Դատարանը ձգտում է ողջամիտ ժամկետներում գործը քննել, բայց երբեմն որոշ փաստաբաններ միտումնավոր են ձգձգում…»:

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում