Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռոստոմյանը շարունակում է պաշտոնավարել. Կառավարությունը դուրս է գալիս վարչապետի վերահսկողությունից

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»:

 

Հրաչյա Ռոստոմյանը, լինելով կառավարության անդամ, կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի  հայ մեծագույն բարերար լինելու հանգամանքը,  և Գագիկ Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից: Եթե դա աներ «Ծառուկյան» դաշինքի որևէ պատգամավոր, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դա անում է վարչապետ  Կարեն Կարապետյանի կառավարության անդամը, մի մարդ, ով տեսկանորեն Կարապետյանի ենթական է, բայց գործնականում Հայաստանի կառավարությունում ամեն ինչ քվոտավորված է, և Ռոստոմյանը Կարապետյանի ենթական չէ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք   է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ:

Բայց Ռոտոմյանի հայտարարությունից անցել է երկու օր, և նա շարունակում է պաշտոնավարել: Գաղտնիք չէ, որ Ռոստոմյանը այդ պաշտոնում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Գագիկ Ծառուկյանից վերցվել է մի շատ կարճ ժամանակով՝ 2013-2014թթ., երբ նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, իսկ դրանից առաջ և հետո այն եղել է Ծառուկյանի ազդեցության ոլորտում: Եթե Ռոստոմյանը շարունակում է պաշտոնավարել, և Ծառուկյանի կողմից որևէ  արձագանք չկա Ռոստոմյանի հայտարարության վերաբերյալ, նշանակում է՝ Ծառուկայնն ինքն էլ համաձայն է Ռոստոմյանի հայտարարության հետ:

Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը ևս համաձայն է Ռոստոմյանի ձևակերպումների հետ:

Ստացվում է, որ Ռոստոմյանի հայտարարությունը հավանության է արժանացել և՛ Ծառուկյանի, և՛ Սարգսյանի կողմից: Միակ մարդը, ով հայտարարություն տարածեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, նրա եղբայրն էր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը, ըստ էության, պահանջել է, որ Ռոստոմյանը հրաժարական ներկայացնի, կամ վերադասը նրան ազատի աշխատանքից: «Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին»,- ասված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:

Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են և ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ: Ավելին՝ ՊԵԿ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ավելի շուտ Ռոստոմյանի հայտարարությունը կապ ունի ՊԵԿ-ի ստուգումների հետ՝ Ծառուկյանը ոչ թե նախահարձակ է եղել, այլ ընդամենը պաշտպանվել է:

Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը և անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ  Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, և առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, և ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում