211652_close_icon
views-count73579 դիտում article-date 19:31 10-11-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 37–ամյա վարորդը Լոռի Բերդ գյուղի սկզբնամասում Mercedes–ով բախվել է էլեկտրասյանը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 37-ամյա Հրայր Աբրահամյանը Լոռի Բերդ գյուղի սկզբնամասում իր վարած Mercedes մակնիշի 34 ՏN 762 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Աբրահամյանը, ուղևորներ՝ Երևանի քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 26-ամյա Արտակ Մովսիսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ Գեղամ Սիմոնյանը, ում ծննդյան թիվը պարզվում է և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Կիմա Դոլմազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Սարուխանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվ են գործել նաև Ստեփանավանի բժշկական կենտրոնի բժիշկները: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր