Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

ԵԱՀԿ Մինսկի եռյակն ու Հայաստանի նոր վարչապետը

2018 թվականի խնդրի հանգուցալուծման համատեքստում ուշագրավ հարցերից մեկը թերևս այն է, թե կա՞ արդյոք այդ խնդրում Արևմուտք-Ռուսաստան, այսպես ասած, դիմակայություն: Արդյոք Հայաստանի նոր կառավարության և, մասնավորապես, վարչապետի նշանակման հարցում նախ՝ Արևմուտքն ու Ռուսաստանն ունե՞ն սկզբունքային շահագրգռություն, և երկրորդ՝ այդ հարցում նաև էական տարակարծություն: Կա՞ արդյոք նրանց միջև որոշակի պայքար:

Կասկածից վեր է մի բան, որ Հայաստանի իշխանության խնդիրը նվազագույնը հետաքրքրելու է Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներին՝ այն պարզ պատճառով, որ նրանք աշխատելու են այդ իշխանության հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որը դեռ շատ երկար կշարունակվի: Ըստ այդմ, ուժային այդ կենտրոնները առնվազն չեն կարող անտարբեր լինել հարցին, թե ով կլինի վարչապետ, ում հետ նրանք գործ կունենան այդ գործընթացում, ում հետ պետք է փորձեն նաև կառուցել այն նոր տրամաբանությունը, որն ակնհայտորեն փնտրվում է ղարաբաղյան գործընթացում քաղաքական ձևաչափ ապահովելու և այդ միջոցով իրավիճակը պահելու, լայնածավալ լարման ռիսկերը կառավարելու համար:

Ըստ այդմ, նվազագույնը այդ մասով առաջանում է հարց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները ունե՞ն կոնսենսուս Հայաստանի իշխանության հարցում, թե՞ ոչ: Որքան էլ այդ երկրները միջազգային քաղաքական ասպարեզում գտնվում են լուրջ դիմակայության մեջ, այդուհանդերձ առավել հավանական է տարբերակը, որ Ղարաբաղյան խնդրում իրավիճակի խոշոր հաշվով կայունության, լայնածավալ և տևական ռազմական գործողությունների բացառման հարցում նրանց կոնսենսուսը և համատեղ աշխատանքը կտարածվի նաև Հայաստանի ու թերևս ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի իշխանության խնդիրների վրա: Վերջին հաշվով, հենց այդ նկատառումով նրանք Ալիևին գործնականում չխանգարեցին ձևավորել մեխանիզմ, որը Ադրբեջանում ապահովել է Ալիևների գրեթե ցմահ իշխանություն՝ ժառանգական կամ ընտանեկան մեխանիզմներով փոխանցման ենթակա:

Հայաստանի պարագայում էլ նկատելի է, որ չկա էական տարաձայնություն և դիմակայություն, բայց հետաքրքիր է մի հարց՝ նրանց հետաքրքրո՞ւմ է վարչապետի անձը, նրանք գիտե՞ն, թե ով է առաջադրվելու, թե՞ նրանց համար էլ հանգուցալուծումը լինելու է անակնկալ, վերջին պահին՝ կախված նրանից, թե ինչ կասի կամ ում կառաջադրի Սերժ Սարգսյանը:

Իհարկե, այդ հանգամանքին փոքր-ինչ դժվար է հավատալ, որովհետև ի վերջո Մինսկի խմբի երեք համանախագահները ՀՀԿ մեծամասնությունը չեն, որոնց դեպքում Սերժ Սարգսյանն ինչպես ասի, այնպես էլ կլինի: Մյուս կողմից՝ իհարկե, այդ համանախագահներն էլ ստիպված են առաջնորդվել հայաստանյան իրավիճակով ու իրողություններով, իսկ այստեղ Սերժ Սարգսյանին հաջողվել է թերևս իր համար ամենակարևորը՝ չեզոքացնել քաղաքականության գործնականում բոլոր հնարավոր և անհնար օջախները: Թեև դա, իհարկե, նրանից մեծ ջանք չի էլ պահանջել այդպիսի օջախների, ըստ էության, հենց սկզբից էլ բացակայության կամ լոկ անվանական, լոկ հռչակագրային առկայության պարագայում:

Ավելին, Սարգսյանը գործնականում հենց դրա վրա է «կառուցել» Հայաստանի իշխանության հարցում միջազգային ներկայիս կոնսենսուսը՝ կամա թե ակամա: Այդ տեսանկյունից Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան քաղաքական դիմակայություն կամ մրցակցություն, որպես այդպիսին, թերևս գոյություն չունի, որովհետև գոյություն չունի դաշտը, որի վրա պետք է լինի այդ մրցակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում