«Toy Story» մուլտֆիլմի չորրորդ մասի համաշխարհային պրեմիերայի ժամանակ կարմիր գորգին են հայտնվել հոլիվուդյան դերասաններ Թոմ Հենքսն ու Քիանու Ռիվզը: Աստղերը միացել են իրենց գործընկերներին, որոնք հնչյունավորել են մուլտֆիլմի հերոսներին:
Թոմ Հենքսը, որը 1995-ին մուլտֆիլմի առաջին մասում հնչյունավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ կովբոյ Վուդիին, պրեմիերային ներկայացել է կապույտ ջինսով և սև կարճաթև վերնաշապիկով, ինչպես նաև կիսաթափանցիկ արևային ակնոցներով:
Քիանու Ռիվզը կրել է սև կոստյում, սև վերնաշապիկ և փողկապ. միայն դերասանի կոշիկներն են եղել շագանակագույն:
Աստղերը լուսանկարվել են կարմիր գորգի վրա և մուլտֆիլմի հերոսներով դեկորացիաների մոտ: Մուլտֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2019-ի հունիսի 20-ին: