Համացանցում մեծ արագությամբ տարածում է գտնում մի տեսանյութ, որտեղ շունը համառորեն փորձում է զբոսնել պոնիով:
Սկզբում փոքրիկ շունը վազվզում է ձիու շուրջը՝ փորձելով բարձրանալ նրա մեջքին: Որոշ ժամանակ անց նրան հաջողվում է դա:
Պոնիի տիրոջ պատմելով՝ Կրիկետ անունով պոնին շատ բարեկամասեր է. թեպետ դժբախտ պատահարի արդյունքում կորցրել է մի աչքը, բայց դա չի խանգարում նրան բարեկամություն անել ֆերմայի մյուս կենդանեիների հետ: