Լավրովը՝ Բաքվում․ ՌԴ-ն կոնկրետ առաջարկներ ունի սահմանների հարցում

Լավրովը՝ Բաքվում․ ՌԴ-ն կոնկրետ առաջարկներ ունի սահմանների հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում։

«Մենք պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանզատման և սահմանագծման համար Ադրբեջանում և ՀՀ-ում ստեղծված երկու հանձնաժողովների գծով։ Կան կոնկրետ առաջարկներ»,-ասել է նա, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լավրովն ասել է նաև, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթաց է գրանցել։

«Համաձայնեցման ենթակա հարցերը քննարկում ենք հայկական կողմի հետ։ Ընդհանուր պատկերացում է ձևավորվում, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ եղանակով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին արդյունքի հասնելու համար և հուսով է, որ դա շուտով տեղի կունենա։

«Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի, ապագա պայմանագրի դրույթների մասին, որոնք Դուք փոխանցել եք։ Մենք լսեցիքն հայկական կողմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ թեմայով բանակցելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք աջակցել Ադրբեջանի և ՀՀ ցանկության դեպքում»,-ասել է Լավրովը։

Մայիսի 24-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Սա Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին բանակցություններն էին սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---