1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շուտով բախվելու ենք ազգային խտրականության․ FemInno-ում խոսվեց աշխատաշուկայում առկա խտրական վերաբերմունքի մասին

Շուտով բախվելու ենք ազգային խտրականության․ FemInno-ում խոսվեց 
աշխատաշուկայում առկա խտրական վերաբերմունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովի պանելային քննարկման շրջանակներում խոսվեց տեխնոլոգիաների ոլորտի աշխատաշուկայում առկա խտրական վերաբերմունքի մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում պանելային քննարկման մասնակից, Armenian Code Academy-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանը ընդգծեց, որ աշխատակից ընդունելիս պետք է առաջին հերթին հաշվի առնել, թե տվյալ անձն ինչ կարող է տալ կազմակերպությանը։ Ինչքան բազմազան են լինում թիմի անդամները, այնքան դրական լուծումներ կարող են ունենալ ընկերությունում առաջացած խնդիրները։ 

«Պանելային քննարկման հիմնական իմաստը այն էր, որ բոլորը հավասար են, ու տարբերություն չկա թե ինչ սեռի, ազգի, տարիքի, կրոնի մարդ ենք ներգրավում կազմակերպություններ, մենք պետք է գնահատենք առաջին հերթին այն, ինչ կարող են տալ կազմակերպությանը»,- նշեց նա։  

Ասլիկյանի համոզմամբ՝ Հայաստանում կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում կրիտիկական վիճակում  չէ։ Եթե Հայաստանը համեմատենք տարածաշրջանի կամ եվրոպական երկրների հետ, դրական ցուցանիշներ կտեսնենք։ Նա ընդգծում է, Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում լայն տարածում ունի տարիքային խտրականությունը։ 

«Սակայն այս ամենին զուգահեռ մտավախություն ունեմ, որ շուտով բախվելու ենք ազգային խտրականության։ Ոլորտում փորձառու մասնագետների քանակը չի բավարարելու կազմակերպություններին, որոնք բացվում են Հայաստանում, և մենք վախ թե ուշ ներգրավելու ենք աշխատակիցներ Իրանից, Հնդկաստանից, Ռուսաստանից»,- նշեց մասնագետը։ 

Պանելային քննարկման համակարգող Արմինե Մկրտչյանը նշեց, որ հույս ունի, որ պանելային քննարկումից հետո մարդիկ կսկսեն տեսնել այն կողմնակալությունները, որոնք ունեն։ Մկրտչյանը լիահույս է, որ ինչ-որ պահի ընկերությունները կանանց և աղջիկներին աշխատանքի կընդունեն, ոչ թե աշխատավայրում ուղղակի քանակ լրացնելու համար, այլ հավատալով, որ աղջիկներն ու կանայք իրեն ընկերությւոնում կարող են արժեք ստեղծել։ 

ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին ևս մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովին՝ որպես ԱՄԷ-ն ներկայացնող խոսնակ։

Ելույթի ժամանակ Ալ-Սալամին ներկայացրել է ԱՄԷ հիմնադրումից ի վեր 50 տարիների ընթացքում էմիրաթցի կնոջ ձեռքբերումները՝ ընդգծելով ԱՄԷ կառավարության ջանքերն Էմիրաթցի կանանց առաջխաղացման և հզորացման գործում։

«Էմիրաթցի կանայք ԱՄԷ-ում զբաղեցնում են պետական հատվածի աշխատատեղերի երկու երրորդը՝ 30% ղեկավար պաշտոններում և 15%-ը տեխնիկական և ակադեմիական պաշտոններում: ԱՄԷ-ի համալսարանների գիտության, տեխնիկայի, ինժեներության և մաթեմատիկայի ոլորտների բոլոր շրջանավարտների 46%-ը կանայք են» - նշել է նա։

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվեց FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]