Վարչապետ․ Նախորդ ռեժիմը թոշակներ էլ է տվել, գնանք հե՞տ հավաքենք

Վարչապետ․ Նախորդ ռեժիմը թոշակներ էլ է տվել, գնանք հե՞տ հավաքենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանության ձեռնարկած քայլերը նախորդ իշխանության ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում ինքնին գնահատական է նրանց քայլերին։

Այս մասին վարչապետը խոսել է՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ նախկին, իր գնահատականով, «հանցավոր ռեժիմին» իրավաքաղաքական գնահատական տալու ու դրա շրջանակում Ամուլսարի խնդիրը լուծելու վերաբերյալ հարցին։

Վարչապետը շեշտել է, որ այդ իշխանության պայմաներում ՀՀ-ում շատ իրադարձություներ են տեղի ունեցել, ու հարցրել՝ պե՞տք է արդյոք, որ ամեն ինչ, ինչ եղել է նախկին իշխանության օրոք, արմատախիլ արվի։

«Օրինակ, բաժանվել են կենսաթոշակներ, գնանք կենսաթոշակառուների ձեռքերից հավաքե՞նք թոշակները», - շեշտել է վարչապետը։

Նա նշել է, որ տասնյակ մարդիկ նախորդ իշխանությունների օրոք գործած տերբեր հանցանքների գործերով մեղադրյալ են, տասնյակ մարդիկ դեռ մեղադրյալ են լինելու, ապօրինի հարստացած անձերի գույքի վերադարձի գործընթաց է գնում։

«Բա գնահատականը պոզով-պոչո՞վ է լինում», - հարցրել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---